25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Թուրքիան եւ նորաստեղծ Իսլամական պետությունը. ի՞նչ վտանգ կա Հայաստանին

Երեկ իսլամական պետության զինվորականները հերթական ամերիկացի լրագրողի սպանության տեսանյութը հրապարակեցին: Հիշեցնենք, Իսլամական պետությունը, ինչպես այն անվանում են արևելյան մամուլում, փաստացի իրեն հռչակել է խալիֆայություն: Այն գտնվում է Իրաքի եւ Սիրիայի սահմանային տարածքում : Արեւելագետների փաստմամբ՝ այն եղել է ԱՄՆ-ի կողմից ստեղծված ծրագիր՝ Բաշար Ասադի իշխանության դեմ: Արևելագետ Հայկ Քոչարյանը կարծում է, որ Խալիֆայությունը ավելի վաղ […]

Ուկրաինան պաշտոնապես որոշում է կայացրել Դոմբասում ռազմական գործողությունների դադարեցման մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի բաժինը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինան պաշտոնապես որոշում է կայացրել դադարեցնել պատերազմական գործողությունները Դոնբասում, հայտնում է РИАНовости–ն: «Զրույցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Դոնբասում կրակի մշտական դադարեցման վերաբերյալ: Ձեռք է բերվել փոխհամաձայնություն այն քայլերի վերաբերյալ, որոնք նպաստելու են խաղաղության հաստատմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համացանցում հայտնվել է ամերիկացի լրագրողի մահապատժի տեսանյութը /ֆոտո, վիդեո, 16+/

Նախօրեին` սեպտեմբերի 2-ին, “Իսլամական հանրապետություն” խմբավորման անդամները համացանց են տեղադրել ամերիկացի երկրորդ լրագրող Սթիվեն Սոթլոֆֆի մահապատժի տեսահոլովակը: “Երկրորդ ուղերձը Ամերիկային” անվանումով վիդեոյում ահաբեկիչը, ում դեմքը թաքնված է սեւ դիմակի տակ, գլխատում է ամերիկացի երկրորդ լրագրողին Սթիվեն Սոթլոֆֆին, փոխանցում է RT-ն: Վիդեոուղերձում ուժայինը սպառնում է մահապատժի ենթարկել նաեւ մեկ այլ գերու` բրիտանացի Դեւիդ Հեյնսին եւ կոչ […]

Ռուսաստանի հիմնի ժամանակ չկանգնելու համար լողափին կնոջ վրա քար են նետել

Անապայի լողափին ռուս կնոջ վրա քար են նետել նրա համար, որ նա չի կանգնել Ռուսաստանի հիմնի ժամանակ, տեղեկացնում է Эхо Москвы-ն:  Տուժածը` Սվետլանան, ռադիոկայանի հետ զրույցում պատմել է, որ հանգստի եկած հենց առաջին օրը լողափին պառկած է եղել, երբ տեղի բարի աշխատակիցը Ռուսաստանի հիմնն է միացրել ու հանգստացողներին կոչ արել ոտքի կանգնել: Ընդ որում, նա […]

Տղամարդու դին 5 ամիս կախված է մնացել հիվանդանոցի պարսպից

Ռուսաստանի Խիմկի քաղաքի հիվանդանոցներից մեկի պարսպի վրա կախված տղամարդու դի է հայտնաբերվել, հայտնում է Интерфакс-ը: Ինչպես պարզվել է, դին կախված է մնացել 5 ամիս շարունակ: Արտաքինից մահացածը 35-40 տարեկան է:  Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Կործանված ինքնաթիռի եւս 9 զոհի մարմին է տեղափոխվել Մալայզիա

Ուկրաինայում մալայզիական Boeing777-ի կործանման հետեւանքով մահացած եւս 9 անձի մարմին է տեղափոխվել Մալայզիա հատուկ չվերթով, հայտնում է ИТАР-ТАСС-ը:  Մարմինները տեղափոխող ինքնաթիռը Կուալա Լումպուր է ժամանել Ամստերդամից: Ինքնաթիռը դիմավորել են Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը կնոջ հետ: Արարողությանը մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը: Հիշեցնենք, որ Malaysia Airlines ընկերությանը պատկանող ուղեւորափոխադրող ինքնաթիռը կործանվել էր 2014 թվականի հուլիսի […]

Արյունոտ սեպտեմբերի մեկ. դպրոցում հարձակվել են աշակերտների վրա, կան զոհեր եւ վիրավորներ

Չինաստանի դպրոցներից մեկում այսօր` սեպտեմբերի մեկին, ողբերգություն է տեղի ունեցել: Շիյան քաղաքի դպրոցներից մեկ է ներխուժել Չեն անունով մի տղամարդ, մտել է դասարաններից մեկը եւ դանակահարել ուսուցչին ու աշակերտներին, փոխանցում է newsru.com-ը: Տղամարդը դանակահարել է ուսուցչին եւ 8 աշակերտների, ապա պատուհանից ցած է նետվել եւ մահացել: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանցից 3-ին փրկել […]

Մայրը 7-ամյա դստեր հետ պատուհանից ցած է նետվել

Մոսկվայում նախորդ գիշեր երիտասարդ կինն իր 7-ամյա դստեր հետ միասին ցած է նետվել 14-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից: Ստացած վնասվածքներից երկուսն էլ տեղում մահացել են, փոխանցում է Life News-ը: Կինը նման քայլ անելուց առաջ նամակ է թողել, որտեղ գրել է իր արարքի պատճառները, սակայն նամակի պարունակությունը ոստիկանները առայժմ չեն բացահայտում: Հայտնի է նաեւ, որ […]

Ռուսաստանն Ուկրաինայում զինված միջամտություն չի ցուցաբերի. Լավրով

Ուկրաինայում տիրող իրավիճակին Ռուսաստանի կողմից զինված միջամտություն տեղի չի ունենա: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքինգործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: “Զինված միջամտություն չի լինի: Մենք կողմ ենք այս ողբերգության, այս ծանր ճգնաժամի բացառապես խաղաղ կարգավորմանը”,- ասել է Լավրովը` նշելով, որ գլխավորն այն է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը Կիեւից պահանջեն դադարեցնել խաղաղ բնակչության դեմ […]

Բաշկիրիայում հզոր փոթորիկը մարդկային կյանքեր է խլել /ֆոտո, վիդեո/

Հզոր փոթորկի արդյունքում Բաշկիրիայի երեք համայնք խիստ տուժել է: Փոթորկի արդյունքում 2 հոգի մահացել է, կա 15 վիրավոր: Մահացածները 63 եւ 17 տարեկան տղամարդիկ են: Փոթորկի հետեւանքով 478 տուն է վնասվել, 2461 շինություն հոսանքազրկվել է, տեղեկացնում է Интерфакс-ը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի