29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Համացանցում հայտնվել է ամերիկացի լրագրողի մահապատժի տեսանյութը /ֆոտո, վիդեո, 16+/

Նախօրեին` սեպտեմբերի 2-ին, “Իսլամական հանրապետություն” խմբավորման անդամները համացանց են տեղադրել ամերիկացի երկրորդ լրագրող Սթիվեն Սոթլոֆֆի մահապատժի տեսահոլովակը: “Երկրորդ ուղերձը Ամերիկային” անվանումով վիդեոյում ահաբեկիչը, ում դեմքը թաքնված է սեւ դիմակի տակ, գլխատում է ամերիկացի երկրորդ լրագրողին Սթիվեն Սոթլոֆֆին, փոխանցում է RT-ն:

Վիդեոուղերձում ուժայինը սպառնում է մահապատժի ենթարկել նաեւ մեկ այլ գերու` բրիտանացի Դեւիդ Հեյնսին եւ կոչ է անում Բրիտանիային հրաժարվել աջակցել “Ամերիկայի սատանայական գործողություններին` ընդդեմ Իսլամական հանրապետության”:

Մահապատժից առաջ լրագրողը խիստ քննադատության է ենթարկում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը` ասելով.

“Իրաք ներխուժելու Օբամայի շարժառիթը ամերիկացիների շահերի պաշտպանումն էր: Ուրեմն, ինչու եմ ես հիմա իմ կյանքով փոխհատուցում ձեր միջամտության համար: Մի՞թե ես ԱՄՆ-ի քաղաքացի չեմ… Դուք խաբեությամբ ամերիկյան ժողովրդին տանում եք դեպի կրակը”,- ասել է Սոթլոֆֆը:

Այս կապակցությամբ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ը առայժմ չի կարող հաստատել, որ վիդեոն իրական է: Նա նշել է, որ Օբամայի աշխատակազմն աշխատում է` դա պարզելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ անկախ լրագրող Սթիվեն Սոթլոֆֆը գերեվարվել էր ուժայինների կողմից սիրական սահմանն անցնելու ժամանակ մեկ տարի առաջ` օգոստոսին: Նախորդ շաբաթ լրագրողի մայրը կոչ էր արել իսլամիստներին` գթասրտություն ցուցաբերել իր որդու նկատմամբ:

Հիշեցնենք նաեւ, որ 2014-ի օգոստոսին համացանցում վիդեո հայտնվեց, որտեղ “Իսլամիստական հանրապետություն” խմբավորման անդամը գլխատում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ