14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել

Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից` հաղորդում է униан-ը: Հանդես գալով Ուկրաինայի Գերագույն Ռադայի ամբիոնից, Յացենյուկը հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի համաձայնի կոալիցիա կազմել Ռեգիոնների կուսակցության եւ կոմկուսի հետ, իսկ քանի որ գործող կոալիցիան ցրվել է, ապա ինքը որոշել է հրաժարական տալ: ‘’Կառավարությունն ի՞նչ տարբերակներ ունի: Քանի որ մեզ մոտ նախագահա-խորհրդարանական […]

Նիգերում կործանված ինքնաթիռի 50 ուղևորներ Ֆրանսիայի քաղաքացիներ են

Նիգերիայում կործանված Air Algerie-ի օդանավի ուղեւորներից 50-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են, հաղորդում է газета.ru կայքը, հղում անելով France-Presse գործակալությանը: Նախնական տվյալներով՝ ավիավթարի պատճառը ամպրոպաբեր մրրիկն է եղել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Air Algerie-ը կորցրել է իր ինքնաթիռներից մեկի հետ կապը: Օդանավի հետ կապը դադարել է թռիչքից 50 րոպե անց: Ինքնաթիռն իրականացրել է Բուրկինա-Ֆասո-Ալժիր չվերթը:

Air Algerie-ի 110 ուղևորով ինքնաթիռը կործանվել է. հավանաբար բոլորը զոհվել են

Air Algerie ավիաընկերության ինքնաթիռը  կործանվել է Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մոտակայքում` գրում է РИА новости-ն: Դեպի Ալժիր թռչող ինքնաթիռում գտնվել է առնվազն 110 ուղևոր ու 6 հոգանոց անձնակազմը։ Հաղորդվում է, որ նրանք հավանաբար բոլորը զոհվել են։ Տեղեկացնենք, որ երկինք բարձրանալուց 50 րոպե  անց ինքնաթիռը կորցրել էր ավիաընկերության հետ կապը: Աղբյուրը ավելացնում է նաև, որ վատ տեսանելիության […]

”ՈւԴԱՌ”-ն և ”Սվոբոդա”-ն հայտարարել են Ուկրաինայի խորհրդարանական կոալիցիայից դուրս գալու մասին

Ուկրաինական երկու խորհրդարանական խմբակցություններ՝ «ՈՒԴԱՌ»-ը եւ «Սվոբոդան» , հայտարարել են խորհրդարանական կոալիցիայի կազմից դուրս գալու մասին, ինչը թույլ կտա Գերագույն ռադան ցրելու ընթացակարգ սկսել: Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել խմբակցությունների ղեկավարները: Ուկրաինայում իշխանափոխությունից եւ կիսախորհրդարանական-կիսանախագահական հանրապետությանը վերադառնալուց հետո Ռադայում ստեղծվել էր «Եվրոպական ընտրություն» կոալիցիան, որն ընդգրկում էր 256 պատգամավորի: Եթե մինչեւ օգոստոս պատգամավորները նոր կոալիցիա […]

Քեսաբում անհետացած հայի մարմինը գտել են իրենց բակում թաղված

Հալեպի թեժ մարտերի ընթացքում հալեպաբնակ Շանթ Հովհաննիսյանն իր կնոջ ու երեխայի հետ մեկնել է Քեսաբ, որն այդ ժամանակ ավելի ապահով էր համարվում: Մարտի 21-ին Քեսաբի վրա իրականացված հարձակման ժամանակ, նա կնոջն ու երեխային ուղարկել է Լաթաքիա, իսկ ինքը մնացել Քեսաբում: Մոտ 4 ամիս է, ինչ Շանթի մասին տեղեկություններ չկաին: Միայն օրեր առաջ Շանթ Հովհաննիսյանի անշնչացած […]

Իսրայել-Պաղեստին հակամարտության արդյունքում արդեն 700 զոհ է գրանցվել

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ու Իսրայելի զինուժի միջև հակամարտությունը շարունակվում է, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 700-ի, գրված է Al Arabiya կայքում։ Աղբյուրը նկատում է, որ շարունակվող ռազմական գործողություններն ու բռնությունն ավելի անհավանական են դարձնում միջազգային հանրության՝ հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմ հաստատելու բոլոր փորձերը։ Պաղեստինի իշխանությունները նաև տեղեկացրել են, որ հրեական կողմի […]

ԱՄՆ-ն ապացույցներ չի գտել Boeing-ի կործանման Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ

ԱՄՆ հետախուզությունը հայտարարել է, որ իրենք ապացույցներ չունեն Malaysia Airlines ավիաընկերության օդանավի կործանման մեջ Ռուսաստանի կառավարության անմիջական ներգրավվածության մասին` հաղորդում է Interfax-ը: Նրանք նշել են, որ ուղևորատար ինքնաթիռը հավանաբար հրթիռակոծվել է Արևելյան Ուկրաինայում ռուսների կողմից աջակցություն վայելող անջատողականների կողմից: ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք չգիտեն, թե արդյոք ռուսներ եղել են հրթիռակոծմանը մասնակցած անձանց թվում, և […]

Ծեծկռտուք Ուկրաինայի խորհրդարանում /վիդեո/

Ուկրաինայի Գերագույն ռադայում ծեծկռտուք է տեղի ունեցել ’’Սվոբոդա’’ և Կոմունիստական կուսակցությունների պատգամավորների միջև, գրված է Взгляд-ում: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ’’Սվոբոդա’’ կուսակցության պատգամավորները մեղադրել են Կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյին Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի մասին սուտ տեղեկություններ տարածելու համար: Այդ դեպքից հետո Կոմունիստական կուսակցության խմբակցությունն ամբողջական կազմով լքել է Գերագույն ռադայի […]

ԱՄՆ-ն և Եվրոպական մի շարք ավիաընկերություններ դադարեցնում են չվերթները դեպի Իսրայել

ԱՄՆ-ի իշխանություններն արգելել են ազգային ավիափոխադրողներին չվերթներ իրականացնել դեպի Իսրայել և Իսրայելից: Ռուսական ավիափոխադրողներ Трансаэро-ն և Аэрофлот-ը ևս դադարեցրել են իրենց չվերթները: Այս մասին գրված է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ում: Ըստ աղբյուրի  Թել Ավիվ չվերթները դադարեցրել են նաև ֆրանսիական Air France-ը, ավստրիական Austrian Airlines-ը, շվեյցարական Swiss Airlines-ը, գերմանական Lufthansa-ն, հոլանդական KLM-ը և կանադական Air Canada-ն: Տեղեկացնենք, որ նախօրեին […]

Boeing-ի ”սև արկղերը” փոխանցվել են հոլանդացիներին

Մալայզիայի իշխանությունները հոլանդացի հետաքննիչներին են փոխանցել Ուկրաինայում կործանված Boeing 777-ի ’’սև արկղերը’’, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Նիդեռլանդների ԱԳՆ-ում հայտնել են, որ ’’սև արկղերը’’ փոխանցվել են անվտանգության ազգային վարչությանը, որը գլխավորում է ավիաաղետի հանգամանքների միջազգային հետաքննությունը։ Ավելի ուշ ’’սև արկղերի’’ կտեղափոխվեն Մեծ Բրիտանիա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի