06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

21-ամյա Էմման իր հետ ման է տալիս ներքնակը` ապացուցելու, որ իրեն բռնաբարել են /վիդեո/

Նյու-Յորքի համալսարանի 21-ամյա ուսանողուհի Էմմա Սուլկովիչը յուրահատուկ ակցիա է կազմակերպել` հուսալով, որ կգրավի բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությությունը բուհում կատարվող սեռական բռնությունների վրա, տեղեկացնում է The Columbia Daily Spectator-ը: 

Աղջիկը պնդում է, որ բուհի հանրակացարանում իրեն բռնաբարել է սերիական հանցագործը, եւ այժմ ամենուր իր հետ տանում է այն ներքնակը, որի վրա տեղի է ունեցել բռնաբարությունը: Էմման ասում է, որ ներքնակն օգնում է իրեն կենտրոնանալ հանցագործից վրեժ լուծելու վրա: Նա անգամ փոքրիկ հոլովակ է նկարահանել այդ մասին: 

Էմման պատմում է, որ սկզբում չի բարձրաձայնել իր հետ կատարվածի մասին, քանի որ ամաչել է, սակայն երբ իմացել է, որ հանցագործը եւս երկու ուսանողուհու է բռնաբարել, որոշել է ոստիկանություն դիմել:  Նա որոշել է զգուշացնել մյուս աղջիկներին, որպեսզի նրանք վտանգից հետու մնան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ