14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ցեղասպանության հերքումը Հունաստանում կքրեականացվի

 Ըստ Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուի պաշտոնական հաղորդագրության, “Այլատյացության դեմ” կոչվող օրենքում ավելացվել է Պոնտոսի հույներ, հայերի եւ Փոքր Ասիայի ցեղասպանությունների հերքումը քրեականացնելու վերաբերյալ հոդված: Օրինագիծը օգոստոսի 26-27-ը կքննարկվի Հունաստանի խորհրդարանում:  “Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն` Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների հերքումը հանցագործություն կհամարվի: Բացի այդ հունական եւ միջազգային դատարանների վճիռներով ընդունված ցեղասպանությունների հերքումը նույնպես կքրեականացվի”,-ասել […]

“Հայկական մշակութային աշունը” Գերմանիայում /ֆոտո/

Առաջին անգամ Գերմանիայում ճիշտ չորս ամիս տեւողությամբ կներկայացվի հայկական մշակույթը՝ երգն ու պարը, երաժշտական գործիքները նաեւ հայկական հետքերը Գերմանիայում, ցեղասպանությունը եւ այլն: Այս ամենը նախաձեռնել է “Հայ ակադեմիականների միությունը” մի շարք գերմանական ընկերությունների հետ: Գերմանիայի Բոխում քաղաքում կազմակերպված 8 խոշոր միջոցառումները ժամանակացույցով մեծամասամբ համընկնում են տեղի մշակութային միջոցառումների հետ: “Մեր միության որեւէ ծրագիր առանձին չի: […]

Հայաստանն ուժերի չափով հետեւողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին. ՀՀ նախագահի խոսնակ

Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների եւ դրա հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով: Այս մասին նշված է է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի տարածած հայտարարության մեջ: “Որեւէ ազգային եւ կրոնական փոքրամասնության եւ, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, եւ միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի […]

ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը

Ս.թ. օգոստոսի 8-ին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունների հաղորդագրությունը ս.թ. օգոստոսի 7-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ: ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ս.թ. օգոստոսի 7-ին, դեռեւս չպարզված հանգամանքներոււմ, հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը եւ հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Չնայած ադրբեջանական […]

Ցավակցել է վարչապետը

     Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով բազմաթիվ մարդկային կորուստների եւ ավերածությունների կապակցությամբ: “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Չինաստանի Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների կապակցությամբ: […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է Չինաստանի ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային կորուստների, ինչպես նաեւ մեծածավալ ավերածությունների կապակցությամբ: “Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դաժան փորձությունը: Կիսելով Ձեր եւ բարեկամ Չինաստանի ժողովրդի վիշտը` մաղթում եմ վիրավորներին […]

ԱՄՆ-ի վիզայի համակարգում խնդիրներ կան

ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական գործերի բյուրոն ներկա պահին վիզա համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի: Մեր հնարավորությունները զգալիորեն սահմանապակվել են: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ չվերացվեն փաստաթղթային կուտակումները: Խնդիրն առկա է աշխարհի բոլոր երկրներում եւ այն հատուկ չէ որեւէ երկրի, քաղաքացիության կամ վիզայի տեսակի: Մենք փորձում ենք հրատապ լուծում տալ այս խնդրին եւ ակնկալում […]

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում դադարեցրել է մուտքի արտոնագրերի տրամադրումը

Միացյալ նահանգները դադարեցրել է ամբողջ աշխարհում մուտքի արտոնագրի տրամադրումը, հաղորդում է Gazeta.ru-ն: ‘’Տվյալ պահին ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերով գրասենյակը անձնագրային-մուտքի արտոնագրային համակարգում տեխնիկական անսարքություններ է նկատել: Այդ խնդիրը համընդգրկուն է եւ կախված չէ այս կամ այն երկրից կամ արտոնագրային կատեգորիայից’’, – ասվում է հաղորդագրության մեջ: Ովքեր հարցազրույցի են մասնակցել ԱՄՆ դեսպանստանը կամ հյուպատոսությունում հուլիսի 21-ից […]

Խոսքը Ռուսաստանի և արևմուտքի միջև նոր ”սառը պատերազմի” մասին չէ. Օբամա

Խոսքը Ռուսաստանի և արևմուտքի միջև նոր ”սառը պատերազմի” մասին չէ: Այս մասին, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հայտարարման ժամանակ, նշել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Հանդես գալով Սպիտակ տանը՝ Օբաման նոր միջոցառումները կապել է հուլիսի 17-ի՝ Մալայզիական ավիաուղիների օդանավի  ողբերգական կործանման հետ: ”Մենք կարգելափակենք Ռուսաստանի Դաշնությունից որոշակի ապրանքների եւ էներգետիկ հատվածում տեխնոլոգիաների արտահանումը: Մեր պատժամիջոցները կտարածվեն […]

Իշխան Զաքարյանը՝ Սոչիի քաղաքապետի թեկնածու

‘’Արդար Ռուսաստան’’  կուսակցության Սոչիի տեղական կառույցը առաջ է քաշել Իշխան Զաքարյանի թեկնածությունը՝ քաղաքապետի ընտրություններում։ Այս մասին գրում է ‘’Երկրամասը’’: Իշխան Զաքարյանը ծնվել է 1977 թ. Վրաստանի Ախալքալաքում, ապրում է Սոչիում, նա ‘’ԹորոսՇին’’ կազմակերպության տնօրենն է։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այս պահի դրությամբ Սոչիի քաղաքապետի 2 թեկնածու է գրանցված՝ ՌԼԴԿ-ից Ալեկսեյ Բոչկարյովը եւ Կոմկուսից՝ Իգոր Վասիլեւը: Բացի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի