25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Վանում քայլերթ է կազմակերպվել մայրենի լեզվով կրթություն ստանալու պահանջով

Վանի Էրջիշ շրջանում քրդական «Ժողովրդավարական շրջաններ» (ԺՇԿ-DBP) ու «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունների շրջանային կառույցները և տեղի ՀԿ-ները մայրենի լեզվով կրթություն ստանալու համար  քայլերթ են կազմակերպել: Ակցիան ավարտվել է Էրջիշի կրթության վարչության շենքի դիմաց, որտեղ էլ ներկաների անունից հայտարարությամբ է հանդես եկել «Քրդական միություն» (Kurdi-Der) կազմակերպության նախագահ  Ջևդեթ Զիլանլըն:  Նա քննադատել է պետությանը քրդերենով դասավանդման արտոնություն չտալու համար և […]

100-ից ավելի դպրոցականեր թունավորվել են շմոլ գազից

Ամերիկյան Իլլինոյս նահանգում դպրոցներից մեկում գազի արտահոսքից մոտ 140 դպրոցական եւ մեծահասակ է թունավորվել, որոնք շտապ տեղափոխվել են հիվանդանոց: Ժիրար քաղաքի գազի արտահոսքը հայտնաբերվել է միայն այն բանից հետո, երբ դպրոցականները սկսել են բողոքել սրտխառնոցից: Հիվանդանոց է տեղափոխվել 105 երեխա եւ 30 մեծահասակ, բարեբախտաբար, նրանցից ոչ ոք լրջորեն չի թունավորվել, նրանք բոլորը գիտակցության մեջ են […]

ԱՄՆ-ն սպառնում է Եվրոպային

‘’Եվրոպան կարծես հոգնած Միացյալ նահանգների անդադար թելադրանքից, թե  Ռուսաստանին պետք հալածել, պետք է մեկուսացնել. Մերկելը հայտնվում Ուկրաինայում և ամեն ինչ տանում է դեպի խաղաղ գործընթաց: Եվրոպական մամուլը ևս ողողվում է խաղաղության մասին հոդվածներով’’ – լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա հաղորդած տվայլների, Մերկելի այցի հաջորդ օրը Սաուդյան Արաբիայի արքան […]

Զինվորները ուտելիքի դիմաց բռնաբարել են կանանց

Սոմալիում Աֆրիկյան միության զինվորները կանանց բռնաբարել են` հումանիտար օգնության եւ ուտելիքի դիմաց:   Բռնաբարված կանանցից ոմանք պատմել են, որ զինվորները իրենց արարքներից հետո գումար կամ ուտելիք են տվել իրենց: Հարկ է նշել, սակայն, որ Աֆրիկյան միությունը ֆինանսավորվում է համաշխարհային միության կողմից եւ նախատեսված է Սոմալիում հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Տղամարդը դատապարտվել է` երեխային էրոտիկ բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար

Սարատովի 48-ամյա բնակիչը դատապարտվել է` մանկահասակ երեխայի հետ էրոտիկ բնույթի նամակագրության համար: Ինչպես պարզել է ոստիկանությունը,  տղամարդը օրեր շարունակ էրոտիկ բնույթի նամակագրություն է ւոնեցել 10-ամյա աղջկա հետ, ինչպես նաեւ նրան պոռնոլուսանկարներ եւ տեսանյութեր է ուղարկել: 

FEMEN-ի ակտիվիստուհիները մերկացել են ընտրատեղամասում /ֆոտո/

Նախօրեին Ռուսաստանում ընտրության միասնական օր է եղել, որի շրջանակներում 40 հազար մանդատի “ճակատագիր” է որոշվել, գրում է Life News-ը: Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում տհաճ միջադեպ է տեղի ունեցել, FEMEN-ի 3 ակտիվիստուհիներ ներխուժել են ընտրատեղամաս եւ մերկանալով մինչեւ գոտկատեղ` սկսել են Ուկրաինայի խաղաղության կոչեր անել: Ընտրատեղամասում աշխատող ոստիկաններն արագ արձագանքել են եւ կանանց ոստիկանական բաժանմունք են տեղափոխել:

“Հուսով եմ` մարդիկ շատ լավ կմտածեն ապագայի մասին”` Էլիզաբեթ 2-րդը` Շոտլանդիայի անկախության հարցի մասին

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը խոսել է Շոտլանդիայի անկախության հարցի մասին, հայտնում է Интерфакс-ը։ Թագուհին նշել է. “Հուսով եմ` մարդիկ շատ լավ կմտածեն ապագայի մասին, երբ կքվեարկեն հանրաքվեի ընթացքում”։ Շոտլանդացիներից ոմանք թագուհու խոսքերը մեկնաբանել են որպես Մեծ Բրիտանիայի միասնականության կողմնակիցների աջակցություն։ Մեղադրանքներ են հնչել նաև Շոտլանդիայի քաղաքական գործերին միջամտելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հարցով […]

Իսլամիստները երրորդ գերուն են գլխատել /վիդեո/

Իսլամիստական հանրապետության գրոհայինները մահապատժի են ենթարկել երրորդ գերուն` 44-ամյա բրիտանացի Դեւիդ Հեյնսին: Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ մահապատժի տեսանյութը հայտնվել է համացանցում: 44-ամյա Դեւիդ Հեյնսը առեւանգվել էր Սիրիայում 2013-ին։ Ինչպես նախկինում գլխատված արտասահմանցիները, Հեյնսը նույնպես մահից առաջ խոսել է` իր մահվան համար մեղադրելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին։ Գլխատվելուց առաջ Հեյնսը դիմել է Մեծ […]

Ձկնորսը 40 տարվա գերությունից հետո տուն է վերադարձել

Հարավային Կորեայից ձկնորս Չոն Ուկ Պխեն, ով տարիներ առաջ գերի էր ընկել Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությանը, փախել է եւ վերադարձել տուն: Այժմ 69-ամյա տղամարդուն հարցաքննում են հարավ-կորեական հատուկ ծառայությունները: Հարցաքննությունից հետո տղամարդը կգնա տուն` ընտանիքի մոտ, փոխանցում է Газета.Ru-ն: Փախած գերին մեկն է այն 25 ձկնորսներից, ովքեր երկու նավակով դուրս էին եկել դեղին ծով 1972 թվականի […]

Կինը ողջ է մնացել` 13-րդ հարկից ցած ընկնելուց հետո /վիդեո/

Մոսկվայի կենտրոնում 31-ամյա կինը ցած է նետվել շենքի 13-րդ հարկից եւ ողջ է մնացել: Կինն ընկել է ներքեւում կայանված Mercedes մակնիշի մեքենայի վրա: Հատկանշականն այն է, որ կինը ընկնելուց հետո գիտակությունը չի կորցրել, կարողացել է պատասխանել հարցերին:  Ականատեսը, ով շտապօգնություն է կանչել, պատմել է. “Ես հարցրի նրան` Դուք ինքներդ եք ընկել, թե ինչ-որ մեկը “օգնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի