18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վանում քայլերթ է կազմակերպվել մայրենի լեզվով կրթություն ստանալու պահանջով

Վանի Էրջիշ շրջանում քրդական «Ժողովրդավարական շրջաններ» (ԺՇԿ-DBP) ու «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունների շրջանային կառույցները և տեղի ՀԿ-ները մայրենի լեզվով կրթություն ստանալու համար  քայլերթ են կազմակերպել: Ակցիան ավարտվել է Էրջիշի կրթության վարչության շենքի դիմաց, որտեղ էլ ներկաների անունից հայտարարությամբ է հանդես եկել «Քրդական միություն» (Kurdi-Der) կազմակերպության նախագահ  Ջևդեթ Զիլանլըն:  Նա քննադատել է պետությանը քրդերենով դասավանդման արտոնություն չտալու համար և հայտնել, որ չեն հրաժարվի մայրենի լեզվի իրավունքներից, գրում է Ermenihaber.am:

Զիլանլըն հայտարարել է, որ շարունակելու են բոյկոտել դասընթացները դպրոցներում, մինչև մայրենի լեզվով դասվանդելու թույլտվություն ստանալը: «Մեր երեխաներին դպրոց չենքուղարկում: Լազ, չերքեզ, հայ, վրացի և բոլոր ազգերին կոչ ենք անում մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը պաշտպանել: Յուրաքանչյուր ազգի իրավունքն է իր մայրենի լեզվով կրթություն ստանալ: Մեր կոչն ուղված է բոլորին»,- Զիլանլընի խոսքերը մեջբերել է թուրքական «Haberuni» լրատվական կայքը: 

Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ