25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Պուտինը, Մերկելն ու Օլանդը կողմ են արտահայտվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կողմ են արտահայտվել Ուկրաինայում կրակի դադարեցմանը և շփման խմբի հանդիպումների անցկացմանը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը: Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հեռախոսային զրույցի ընթացքում երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման տարբեր ասպեկտները՝ հաշվի առնելով ուժային գործողությունը երկրի արևելքում և ուկրաինացի […]

Տեխասի նահանգապետը հրաժարվել է օդանավակայանում դիմավորել Օբամային

ԱՄՆ նահանգների նահանգապետերը, որպես կանոն, նախագահ Բարակ Օբամային դիմավորում են օդանավակայանում, երբ վերջինս այցելում է տվյալ նահանգ: Տեխաս նահանգի ղեկավար Ռիք Փերին Օսթինի օդանավակայանում չի դիմավորել այդ նահանգ ժամանած ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նահանգապետը դեմ է գնացել ավանդույթին, երբ նահանգի ղեկավարը այցի ժամանակ դիմավորում է երկրի ղեկավարին: Նա ասել է, որ նախագահի […]

Ռուսաստանը կամուրջ կկառուցի դեպի Ղրիմ, որը կարժենա…

Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են մոտ 200 մլրդ ռուբլի (5 մլրդ դոլար) ծախսել՝ Կերչի նեղուցով դեպի Ղրիմի թերակղզի կամուրջ կառուցելու համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Կոզակը` գրված BBC-ի կայքում:  ’’Ներկայում ծախսվելիք գումարի թիվը տատանվում է 150-200 մլրդ ռուբլու միջև’’,- ասել է Կոզակը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ Ղրիմի ու Սևաստոպոլի զարգացման թեմային ուղղված […]

Բրազիլիայի պարտությունից հետո Սան Պաուլոյում անկարգություններ են սկսվել

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում երեկ երեկոյան անկարգություններ են սկսվել, երբ Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Բրազիլիան խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային: Այս մասին հայտնում է Interfax-ը: Իրենց հավաքականի պարտությունից զայրացած մարդիկ վեց ավտոբուս են հրկիզել, սկսել են խանութներ թալանել քաղաքի արևելյան մասում: Քաղաքի իշխանությունները դադարեցրել են ավտոբուսային որոշ երթուղիների աշխատանքը: Հինգ մարդ ձերբակալվել է:  Շատ բրազիլացիների համար […]

Ասել եմ եւ այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումնե՛ր կատարեք.Սերժ Սարգսյան /ֆոտո/

Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպա¬նության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ ակտիվ հասարակական եւ բարեգործական գործունեության համար Արգենտինայի հայ համայնքի մի շարք գործիչներ եւ արգենտինացի բարեկամներ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել են ՀՀ մեդալներով: Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը […]

Նյու-Յորքում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը

Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ստարագրել է օրենք, ըստ որի թույլատրվում է մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով: Նյու-Յորքը թվով 23 նահանգն է որտեղ մարիխուանայի օգտագործումը օրինականացվում է: Այս մասին հաղորդում է Interfax-ը: ‘’Այս օրենքի շնորհիվ մենք կարող ենք լավագույն ձևով օգտագործել մարիխուանայի բուժիչ հատկությունները` առավել հուսալի վերահսկողությամբ’’- ասել է Կուոմոն: ԱՄՆ-ում միայն երկու նահանգներում` Կոլորադոյում և Վաշինգտոնում […]

Բրիտանիայի խորհրդարանի առաջ կկանգնեցվի Մահաթմա Գանդիի արձանը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի դիմաց կտեղադրվի Հնդկաստանի լեգենդար առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը, որը, ըստ էության, պայքարել է Հնդկաստանում բրիտանական գաղութատիրության դեմ: Այս մասին գրված է The Telegraph-ի կայքում: Նման հայտարարություն է արել Բրիտանիայի նախարարների կաբինետը: Նրա արձանը կլինի խորհրդարանի մոտ այնպիսի առաջնորդների արձանների կողքին, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Նելսոն Մանդելան և Աբրահամ Լինքոլնը: Մեծ Բրիտանիայի […]

Ռուսաստանը կես տարվա ընթացքում 5,6 միլիարդ դոլլարի զինամթերք է վաճառել

Այս տարվա ընթացքում Ռուսաստանը վաճառել է 5,6 միլիարդ դոլլարի զենք ու զինամթերք: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը ՌԴ ռազմական-տեխնիկական հանձնաժողովի նստաշրջանի ժամանակ` գրում BBC-ի ռուսական բաժինը: Զենքի արտասահմանյան պատվերները կազմել են 50   մլդ դոլլար: Անցած տարում զինամթերքի վաճառքի ընդհանուր գումարը կազմել է 15,7 մլդ դոլլար:

Մեդվեդևը սպառնացել է Ուկրաինային և Վրաստանին

Եթե Ուկրաինայի և Վրաստանի խորհրդարանները համաձայնեն իրականացնել Եվրոմիությանը միացման վավերագրերի ստորագրումը, ինչպես արեց Մոլդովայի խորհրդարանը, ապա այս երկրների հետ առևտրում կարող են ընդունվել պաշտպանիչ միջոցներ: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` հաղորդում է Interfax-ը: ‘’Բնականաբար, եթե այսպիսի ուղղությամբ դեպքերը զարգանան Ուկրաինայում և Վրաստանում, ապա միջոցառումների շարքը` առևտրատնտեսական հարաբերությունների և ազդեցության ոլորտում, Ռուասատանը կդիմի […]

Ադրբեջանը հերթական անգամ վիրավորված է Google Map-ից

Ադրբեջանում կրկին ’’դժգոհ’’ են միջազգային Google որոնողական համակարգի քարտեզներից: Այս անգամ պատճառը հայկական տեղանունների օգտագործումն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի նշումներում: Ադրբեջանական կողմը հայտնում է, որ բազմիցս է գրել Google Maps-ին ’’սխալների’’ վերաբերյալ, սակայն ծառայությունը մինչ օրս չի շտկել սխալներից ոչ մեկը, գրում է Day.az-ը: Ինչպես գրում է կայքը, ’’կոպիտ սխալը’’, որ հայտնաբերվել է Google Maps-ում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի