09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Բունդեսթագը մինչեւ ապրիլի 24- ը կքվեարկի Հայոց ցեղասպանության բանաձեւի նոր տարբերակ

Գերմանիայի Բունդեսթագը  փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել էր Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւ, որի քննարկման առաջարկով հանդես է եկել «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունը, որը միշտ աչքի է ընկել հայամետ բանաձեւի առաջ քաշմամբ ու պնդմամբ, որ 1915-ի դեպքերը պետք է ստանան հստակ ձեւակերպում` Ցեղասպանություն, տեղեկացնում է armradio.am-ը: Ուշ երեկոյան ծավալված բուռն քննարկումներին նախապես ծրագրված քվեարկություն չի հաջորդել, քանի […]

Ցեղասպանությունների դատապարտումը կցրի խավարը. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան՝ մասնակցելու «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին,  որտեղ հանդես է եկել ելույթով. «Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական […]

Մոսկվայի օդանավակայանում վայրէջքի ժամանակ ինքնաթիռում մարդ է մահացել

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ ուղեւորներից մեկը համացել է։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Սիմֆերոպոլ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարում։ 1959 թվականին ծնված ուղեւորը վատացել է եւ մահացել սրտի կանգի արդյունքում։   Ոստիկանությունները այժմ ստուգումներ են իրականացնում։

ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր ներուժը մնայուն է․ Նազարբաեւ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Աստանայում այսօր հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հանդիպմանը քննարկվել են ԵՏՄ-ի զարգացման ընթացիկ հարցեր,   ինչպես նաև` համաշխարհային շուկաներում ներկա իրողություններով պայմանավորված` ԵՏՄ անդամ երկրերի և երրորդ երկրների միջև համագործակցության ընդհանուր ռազմավարությանն առնչվող  հիմնահարցեր, հայտնում է eurasiancommission.org-ը։ Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ Տիգրան Սարգսյանի նախագահությունը Եվրասիական տնտեսական […]

Պուտինն ու Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության եւ միջազգային օրակարգի մի շարք հրատապ թեմաներ։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախագահները կարծիքներ են փոխանակել Սիրիայի իրադրության կարգավորման հարցերի շուրջ՝ ընդգծելով Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ […]

ԻՊ ահաբեկիչները նշանառության տակ են վերցրել Մարկ Ցուկենբերգին եւ Ջեկ Դորսիին

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ԻՊ ահաբեկիչները սպառնում են Ֆեյսբուքի եւ Թվիթերի հիմնադիրներ Մարկ Ցուկենբերգին եւ Ջեկի Դորսիին։ Նրանք ցույց են տվել Ցուկենբերգի եւ Դորսիի լուսանկարները՝ ճակատին գնդակներով։ Նրանք հայտարարել են նաեւ, որ կոտրել են ավելի քան 10 հազար անհատական էջեր Ֆեյսբուքում եւ 5 հազար էջ՝ Թվիթերում։

Պուտինն ու Ռոուհանին քննարկել են Սիրիայում հրադադարի վերաբերյալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հիմնական ուշադրությունը հատկացվել է սիրիական խնդրին, մասնավորապես, այն նախաձեռնությունների ու առաջարկությունների քննարկմանը, որոնք տեղ են գտել Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ»,-նշվում է հաղորդագրության մեջ: Երկու երկրների ղեկավարները նշել են Ռուսաստանի եւ Իրանի հետագա համատեղ […]

Անհետացած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են․ 23 հոգի մահացել է

Առավոտյան Tara Air ավիաընկերության ինքնաթիռը անհետացել էր Նեպալի սարերում։ Հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորները Մյագդի օկրուգում՝ որոնողա-փրկարարական գործողությունների սկսելուց չորս ժամ անց, հայտնում է INTERFAX.RU-ն: Ոստիկանության ներկայացուցիչ Պհուլ Կումար Տհապա Մագարի խոսքով, որն առաջիններից մեկն Է հայտնաբերել է ավիաաղետի վայրը, բեկորները գտնվում են դժվարամատչելի լեռնային շրջանում եւ ցրված են շուրջ 200 քառակուսի մետր տարածության վրա: «Կործանումից հետո տեղի […]

Աշակերտուհին դպրոցում 9 հոգու է դանակահարել /վիդեո/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Կանադայի դպրոցներից մեկում։ Աշակերտուհին, դանակով զինված, մտել է դպրոց ու դանակահարել աշակերտներին ու ուսուցիչներին։ Արդյունքում 9 հոգի վիրավորվել է՝ 6 աշակերտ եւ 3 ուսուցիչ, հայտնում է ТАСС  գործակալությունը։ Վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Հանագործը 14 տրեկան աղջիկ է։ Նա արդեն ձերբակալվել է, ոստիկանները փորձում է պարզել, […]

21 ուղեւորով ինքանթիռը անհետացել է

Tara Air ավիաընկերության փոքր ինքնաթիռը, որում 21 հոգի է եղել, այսօր առավոտյան անհետացել է Նելապի սարերում։ Հայտնի է, որ ուղեւորներից երկուսը արտասահմանցիներ են, 2-ը՝ երեխաներ։ Ինքնաթիռի՝ օդ բարձրանալուց մեկ ժամ անց դրա հետ կապն անհետացել է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի