20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ադրբեջանցի ցուցարարներին Շվեդիայի հայ համայնքը դիմավորեց Արցախի դրոշներով

Փետրվարի 20-ին Շվեդիայում ՀՀ դեսպանության առջև տեղի ադրբեջանցիները կազմակերպել էին ցույց, նպատակ ունենալով ոչ աշխատանքային օրվա ընթացքում նկարվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության առջև՝ հետո սեփական մամուլում մարդաշատ ցույցի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։ Շվեդիայի հայ համայնքի երիտասարդները, նախապես տեղեկանալով ցույցի կազմակերպման մասին, անակնկալ մատուցեցին՝ ադրբեջանցիներին դիմավորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներով։ Արդյունքում ադրբեջանական սակավամարդ ցույցը շատ կարճ ժամանակում ցրվեց։

Արյունոտ սարսափ․ գնդակահարել է անցորդներին /վիդեո/

Միչիգանում ձերբակալել են 45-ամյա տղամարդու, ով մի քանի ժամ շարունակ շրջել է մեքենայով ու անցորդներին գնդակահարել։ Արդյունքում 6 հոգի մահացել է, եւս երկուսը ծանր վիրավոր են։ Հայտնի է, որ մարդասպանի զոհերն իրար հետ որեւէ կապ չեն ունեցել։ Նրանց թվում նաեւ 14-ամյա աղջնակ կա։ Տղամարդը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու է նման բան արել։ Ոստիկանները կարծում […]

Ահաբեկչությունների շարք Սիրիայում․ 140 հոգի է մահացել /վիդեո/

Երեկ՝ փետրվարի 21-ին Սիրիայում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհերի թիվը հասել է 140-ի, կան բազմաթիվ վիրավորներ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Դամասկոսում ավելի քան 4 պայթյուն է տեղի ունեցել՝ քաղաքի տարբեր հատվածներում, գրում է bbc.com-ը։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:  

Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է /վիդեո/

Այսօր՝ փետրվարի 20-ին, Սոցիալական արդարության համաշխարհային օրն է (World Day of Social Justice)։ Օրը նշվում է 2009 թվականից ի վեր։ ՄԱԿ-ի անդամ պետությունները փետրվարի 20-ին ազգային մակարդակով միջոցառումներ են անցկացնում՝ նպաստելով սոցիալական արդարության ամրապնդմանը: Այս օրը պետք է նպաստի պայքարել աղքատության դեմ, եւ հօգուտ կանանց և տղամարդկանց հավասարության, սոցիալական բարեկեցության և արդարության հաստատման եւ այլն:

Սարսափելի վայրէջք՝ «Եվրոպայի ամենասարսափելի օդանավակայանում» /վիդեո/

Պորտուգալիայի Մադեյրա կղզու օդանավակայանն անվանում են Եվրոպայի ամենասարսափելի օդանավակայան, քանի որ այստեղ միշտ ուժեղ քամիներ են։ Այստեղ ոչ բոլոր օդաչուներն են համարձակվում վայրէջք կատարել։ Ահա թե ինչպես են այս ինքնաթիռները վայրէջք կատարում՝ 79 կմ/ժ քամու արագության դեպքում:  

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի վտանգ կա․ Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետեւանքով Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ պատերազմ կարող է սկսվել։ «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի վտանգ կա։ Գուցե դա ոչ թե ուղիղ, այլ անուղղակի պատերազմ լինի, երբ ինքնաթիռները ռմբակոծեն Սիրիայի խաղաղ բնակչությանը»,- ասել է նա։ Օլանդը նշել է, որ միջազգային հանրությունն ամեն ինչ պետք է անի՝ […]

Մի շարք ապրանքների հարկերի իջեցման հնարավորություն

Մարտ ամսից հնարավոր է որոշում կայացվի Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) մի շարք ապրանքների բանջարեղենի, արմավի, պիստակի եւ չամիչի ներմուծման մաքսերի նվազեցման վերաբերյալ: Այդ մասին ասել է տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը, գրում է  РИА Новости-ն։ Ինչպես նշել են ԵԱՏՀ-ում, ծաղկակաղամբի, բրոկոլիի եւ բրյուսելյան կաղամբի ներկրման մաքսատուրքերն առաջարկվում Է 11 – 13 տոկոսից իջեցնել մինչեւ […]

Ահաբեկիչները գլխատել են 15-ամյա տղայի՝ արեւմտյան երաժշտություն լսելու համար

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հրապարակայնորեն գլխատել են դեռահասին, քանի նա արեւմտյան երաժշտություն է լսել։ 15-ամյա Այխամ Հուսեյնը փոփ-երաժշտություն է լսել, երբ նրան զինյալները ձերբակալել են։ Նրան մահապատճի է դատապարտել շարիաթի դատարանը։ Այս մահապատիժը բարկացրել է Մոսուլի բնակիչներին, քանի որ շարիաթի դատարանը պաշտոնապես արգելք չի դրել արեւմտյան երաժշտություն լսելու վրա։

Վախճանվել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամեռլան Ագուզարովը

53 տարեկանում մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամեռլան Ագուզարովը: Այդ մասին տեղեկացրել է Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության պաշտոնական կայքը։ Նշվել է, որ Ագուզարովը մահացել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, ուր տեղափոխվել էր թոքաբորբով։  

Մայիսին դոլարը կկազմի 72 ռուբլի

Այսօրվա դրությամբ՝ դոլարը կազմում է 75,45 ռուբլի, եվրոն՝ 84,05 ռուբլին։ Ինչպես նշում է «ՏելեՏրեյդ»-ի վերլուծաբան Միխայիլ Պոդդուբսկին, ռուսական ռուբլին առաջիկա ամիսներին կամրապնդվի։ «Այս պահի դրությամբ նավթի գինը մոտավորապես 36 դոլար է բարելի դիմաց, եւ առաջիկայում էլ կամրապնդվի։ Ինչ վերաբերվում է ռուբլուն, ապա կարծում եմ, արդեն մայիսին ավելի հստակ ամրապնդում կնկատվի ռուբլու, դոլարը կկազմի 72 ռուբլի»,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի