20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

21 ուղեւորով ինքանթիռը անհետացել է

Tara Air ավիաընկերության փոքր ինքնաթիռը, որում 21 հոգի է եղել, այսօր առավոտյան անհետացել է Նելապի սարերում։ Հայտնի է, որ ուղեւորներից երկուսը արտասահմանցիներ են, 2-ը՝ երեխաներ։ Ինքնաթիռի՝ օդ բարձրանալուց մեկ ժամ անց դրա հետ կապն անհետացել է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։    

Հայոց ցեղասպանությունը ներառվել է ԱՄՆ Միչիգան նահանգի կրթական ծրագրում

ԱՄՆ Միչիգան նահանգում Հայոց ցեղասպանությունն այսուհետ կներառվի դպրոցական դասագրքերում: ԻAsbarez-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին Միչիգանի պալատը անցկացրել է օրենք, որովք Հայոց ցեղասպանությունը ներառվել է հանրային դպրոցների կրթական համակարգում:

Դատարանն արդարացրել է հոգեւորականին, ով աբորտը Հոլոքոստի հետ էր համեմատել

Իսպանիայի դատարանը մերժել է կաթոլիկ հոգեւորականի դեմ բողոքը։ Բողոքում նշվում էր, որ հոգեւորականը ատելություն է քարոզել՝ աբորտները Հոլոքոստի հետ համեմատելով, գրում է LifeSite News-ը։ Եպիսկոպոս Խուան Անտոնիո Ռեյգ Պլան հայտարարել էր, որ աբորտը նույնպես Հոլոքոստ է, ինչը բարկացրել էր աբորտի կողմնակիցներին։ Դատարանը գտել է, որ հոգեւորականի հայտարարությունը բխել է նրա հոգեւոր հայացքներից։  

Տղամարդկանց շնորհավորելու լավ առիթ․ Ռուսաստանում այսօր նշում են «Հայրենիքի պաշտպանի օրը» /վիդեո/

Ռուսաստանում փետրվարի 23-ը նշվում է որպես «Հայրենիքի պաշտպանի օր», որը վերջին տարիներին ավելի քիչ, բայց միեւնույնն է սովորության համաձայն նշում են նաեւ Հայաստանում: ԽՍՀՄ տարիներին այս օրը նշում էին իբրեւ «Կարմիր բանակի օր»։

Սիրիայում ռազմական գործողությունները կդադարեցվեն․ Պուտինն ու Օբաման պայմանավորվել են /վիդեո/

Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համաձայնության են եկել՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։ Հրադադարն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին։ Պուտինը նշել է, որ համաձայնության իրենք եկել են հեռախոսազանգի միջոցով, որի հեղինակը հենց ինքն է եղել։ Նախագահները համաձայնության են եկել նաեւ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների […]

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Ներկայացուցիչների պալատում ունի 60, իսկ Սենատում` 20 աջակից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ներկայացված H-RES 154 «Ճշմարտություն և արդարություն» բանաձևը, որը ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դեյվիդ Վալադաուն և Ֆրենկ Փալոնեն, այս պահին ունի 60 աջակից: Այս մասին տեղեկացրել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Բանաձևում նշվում է, որ Հայոց Ցեղասպանությունը սկսվել է 1915թ. ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից […]

Բունդեսթագի «Կանաչները» խոստանում են «Ցեղասպանության հարցը «հանել գորգի տակից»

Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարց, որի քննարկման առաջարկով հանդես է եկել «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունը: Փետրվարի 25-ին` օրվա երկրորդ կեսին`Բեռլինի ժամանակով 15։45-ին, քաղաքական այդ ուժը հանդես է գալու զեկույցով, որի ներկայացման եւ քննարկման համար նախատեսված է 45 րոպե, գրում է armradio.am-ը: Ինչպիսի՞ քննարկում է փետրվարի 25-ին սպասվում […]

«Ծխելու տեսարանները ֆիլմերում պետք է սահմանափակվեն». ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է «Ֆիլմերն առանց ծխախոտի ծխի. ապացույցներից անցում գործողությունների» զեկույցը, որում կոչ է արվում անդամ բոլոր պետություններին սահմանափակել այն ֆիլմերի ցուցադրությունները, որտեղ առկա են ծխախոտ ծխելու տեսարաններ` փորձելով պաշտպանել երեխաներին և դեռահասներին ծխելու և ծխախոտի այլ ձևերի օգտագործման նկատմամբ հակումից: Զեկույցի համաձայն` ֆիլմերը, որոնք պարունակում են ծխելու կամ ծխախոտային արտադրանքի օգտագործման դրվագներ, […]

Նախարարի որդին նախարարության գումարները պարտվել է թղթախաղով /ֆոտո, վիդեո/

Խարկովի գաղտնի խաղատներից մեկում ամեն շաբաթ մի խումբ խաղամոլներ են հավաքվում՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսենի Ավակովի որդու՝ Ալեքսանդր Ավակովի գլխավորությամբ, հայտնում է ուկրաինական «Голос правды» նախագիծը։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որոնցում երեւում է, թե ինչպես է նախարարի որդին դոլարներ հանում՝ խաղի ժամանակ։ «Թեթեւությունը, որով Ալեքսանդր Ավակովը հրաժարվում է գումարներից, որոնցով 50 հոգի մի ամիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի