16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սիրիայում ռազմական գործողությունները կդադարեցվեն․ Պուտինն ու Օբաման պայմանավորվել են /վիդեո/

Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համաձայնության են եկել՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։ Հրադադարն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին։

Պուտինը նշել է, որ համաձայնության իրենք եկել են հեռախոսազանգի միջոցով, որի հեղինակը հենց ինքն է եղել։

Նախագահները համաձայնության են եկել նաեւ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների հարցով՝ դրանք ռմբակոծվելու են նախկինի նման։

«Հույս ունենք, որ այս համաձայնությունը կփոխի Սիրիայում ճգնաժամային իրավիճակը։ Վերջապես իրական հնարավորություն է ստեղծվել վերջ դնել երկար տարիների արյունալի իրադարձություններին ու բռնություններին»,- ասել է Պուտինը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ