09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ջոն Քերին եւ Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցել

Ամերիկա Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց  է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: ԱՄՆ պետդեպի պաշտոնական կայքը գրում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քերին իր ցավակցությունն է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ՝ վերահաստատելով ՆԱՏՕ-ի շրջանակում ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու հանձնառությունը: Կողմերը քննարկել են վերջին օրերին Սիրիայում տեղի […]

Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Հայաստանին՝ զենք գնելու համար

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները ստորագրել են 200 մլն դոլարի պետական արտահանման վարկային համաձայնագիր` 10 տարի ժամկետով, մինչև 2018 թվականի սկիզբը վճարումների հետաձգմամբ: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի իրավական իրազեկման պետական կայքը։ Վարկը հատկացվել է ռազմական նշանակության ռուսական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար, տեղեկացնում է INTERFAX.RU-ն։ Համաձայն հավելվածի, Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ և […]

ՄԻԵԴ- ը չի ընդունել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է առաջնահերթության կարգով քննել ԼՂՀ- ում ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի դիմումները: Ռադիոլուր-ի փոխանցմաբ Եվրադատարանում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի հարցերով բաժնի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով սեկտորի ղեկավար Չինգիզ Ասկերովը Trend- ին հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Եվրադատարան այդ հարցով, սակայն […]

Կրեմլը դատապարտել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ռուսաստանը դատապարտել է Անկարայում կատարված ահաբեկչական գործողությունը եւ ցավակցություն է հայտնել զոհվածների մերձավորներին, գրում է Tass.ru-ն։ «Կրեմլում խստիվ դատապարտում են երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը եւ ցավակցություն են հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինում մաղթում նրանց, ովքեր վիրավորվել են ահաբեկչական այդ գործողության հետեւանքով»,-լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ երեկ Անկարայի կենտրոնում պայթյուն է […]

Հռոմի պապին հունից հանել են․ նա առաջին անգամ բարկացել է /վիդեո/

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնի է իր հանգիստ բնավորությամբ, սակայն օրերս նրան հունից հանել ու բարկացրել են այնքան, որ նա գոռացել է հավատացյալներից մեկի վրա։ Մեքսիկայում պապը ողջունում էր հավաքվածներին, երբ հավաքվածներից մեկը թափով քաշել է Պապի շորից, ու նակորցրել է հավասարակշռությունն ու քիչ է մնացել ընկնի սայլակի վրա գտնվող հաշմանդամի վրա։ Ժամանակին Պապին բռնել են […]

Վանդալիզմ՝ Ցեղասպանության մասին ցուցադրության դեմ

Գերմանական Աախենում անհայտ անձինք ավերել են ցուցահանդեսի նմուշներ Հայոց ցեղասպանության մասին ցուցադրության նմուշները Գերմանիայի Աախեն քաղաքում ենթարկվել են վանդալիզմի: Գերմանահայկական ընկերակցությունը (Deutsch-Armenische Gesellschaft) տեղեկացնում է, որ ս. թ. հունվարի 29-ին անհայտ անձինք հարձակվել են միության ցուցահանդեսի նմուշների վրա՝ ավերելով դրանց որոշ օրինակներ: Խոսքը Աախեն քաղաքի Ժողովրդական ուսումնարանում ընթացող ՙ1915-2015. հայկական ճարտարապետությունն ու Ցեղասպանությունը՚ խորագրով ցուցահանդեսի մասին […]

Պուտինը ճանաչվել է ամենաազդեցիկ քաղաքական գործիչը

Իտալիայում անցկացված հարցումները ցույց են տվել, որ իտալացիները աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ են համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հարցմանը մասնացել են 130 հոգի՝ հայտնի լրագրողներ, գիտնականներ, գործարարներ եւ այլն։ Նրանց 42 տոկոսն ամենաազդեցիկ քաղաքական գործիչ է անվանել Պուտինին, գրում է РИА Новости.-ն։ 28 տոկոսը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային է անվանել ամենաազդեցիկ քաղաքական գործիչ։ Երրորդ Հռոմի […]

Իտալիայում Էրդողանի որդին մեղադրվում է «փողերի լվացման» մեջ

Իտալիայի Բոլոնիա քաղաքում բնակվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի` Բիլալ Էրդողանի դեմ  հետաքննություն է սկսվել:  Նա մեղադրվում է «փողերի լվացման» մեջ, հայտնում է Ermenihaber.am-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «yeniasya» լրատվակայքը, Բիլալ Էրդողանի դեմ հետաքննություն է սկսվել Ֆրանսիայում բնակվող  գործարար Հաքան Ուզանի ներկայացրած բողոքի հիման վրա: Բողոքն ընդունվել է: Գործով զբաղվում է Բոլոնիայի դատախազ Մանուելլա Կավալլոն: Նշվում է, […]

Մարդու իրավունքները և դրանց բացակայությունը` ԵԱՏՄ-ում

Անցած շաբաթ հրապարակվել էր Human Rights Watch միջազգային կազմակերպության զեկույցը  աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: WORLD REPORT 2016-ը ներկայացնում է աշխարհի մոտ 90 երկրներում մարդու իրավունքների իրավիճակը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարկ է համարում կրճատ անդրադառնալ ՀՀ-ի և ԵԱՏՄ մյուս անդամ-երկրներում վերոհիշյալ զեկույցում հիշատակվող մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրներին: Բելառուս – Զեկույցում Բելառուսը հիշատակվում է որպես […]

Հալեպի հայկական շրջանների հրթիռակոծությունները շարունակվում են

Սիրիայի Հալեպ քաղաքում ռումբերի ու հրթիռների պայթյուններն ու դրանց հետևանքով առաջացող ավերածությունները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է «Բերիո լուրեր»-ի ֆեյսբուքյան էջը: Անցնող շաբաթ և հատկապես վերջին մի քանի օրվա ընթացքում սիրիական բանակը լուրջ գործողություններ է իրականացրել զինյալ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Հալեպի հայաբնակ թաղամասերից ոչ շատ հեռու՝ ծայրամասային շրջաններում սիրիական բանակի և զինյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի