14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իտալիայում Էրդողանի որդին մեղադրվում է «փողերի լվացման» մեջ

Իտալիայի Բոլոնիա քաղաքում բնակվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի` Բիլալ Էրդողանի դեմ  հետաքննություն է սկսվել:  Նա մեղադրվում է «փողերի լվացման» մեջ, հայտնում է Ermenihaber.am-ը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «yeniasya» լրատվակայքը, Բիլալ Էրդողանի դեմ հետաքննություն է սկսվել Ֆրանսիայում բնակվող  գործարար Հաքան Ուզանի ներկայացրած բողոքի հիման վրա: Բողոքն ընդունվել է: Գործով զբաղվում է Բոլոնիայի դատախազ Մանուելլա Կավալլոն:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահի որդին ուսանում է Բոլոնիայի «Johns Hopkins» համալսարանում և նախապատրաստում է իր ատենախոսությանը:

Այս իրադարձությունը լայն արձագանք է գտել իտալական մամուլում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ