16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Հայաստանին՝ զենք գնելու համար

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները ստորագրել են 200 մլն դոլարի պետական արտահանման վարկային համաձայնագիր` 10 տարի ժամկետով, մինչև 2018 թվականի սկիզբը վճարումների հետաձգմամբ: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի իրավական իրազեկման պետական կայքը։

Վարկը հատկացվել է ռազմական նշանակության ռուսական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար, տեղեկացնում է INTERFAX.RU-ն։

Համաձայն հավելվածի, Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ և դրանց համար նախատեսված ռազմամթերք, «Игла-С» զենիթա-հրթիռային կայաններ, «Автобаза-М» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայաններ, ТОС-1А ծանր հրանետային համակարգեր տրանսպորտային-լիցքավորող մեքենաներով, 9М113М կառավարվող հրթիռներ, РПГ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, Тигр զրահամեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:

Նշվում է նաեւ, որ վերոնշյալ ցանկը կարող է փոփոխվել ՌԴ ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության եւ ՀՀ ՊՆ-ի միջեւ գրավոր համաձայնությամբ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ