03 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կրեմլը դատապարտել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ռուսաստանը դատապարտել է Անկարայում կատարված ահաբեկչական գործողությունը եւ ցավակցություն է հայտնել զոհվածների մերձավորներին, գրում է Tass.ru-ն։

«Կրեմլում խստիվ դատապարտում են երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը եւ ցավակցություն են հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինում մաղթում նրանց, ովքեր վիրավորվել են ահաբեկչական այդ գործողության հետեւանքով»,-լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ երեկ Անկարայի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով մոտ 30 հոգի է մահացել։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ