20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Նիդերլանդահայերը դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը /վիդեո/

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան եւ ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կունդերսին պահանջագիր են ներկայացրել, որում հորդորել են դատապարտել 28 տարի առաջ Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերը եւ ջանքեր գործադրել դադարեցնելու վերջինիս կողմից մինչեւ օրս շարունակվող ագրեսիան ազատ Արցախի հանդեպ, ինչպես նաեւ զինադադարի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները: Լրացուցիչ լուսանկարներ դիտելու համար այցելեք մեր […]

Թուրքիան ցավակցել է Ռուսաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը  պաշտոնապես ցավակցել է Ռուսաստանին՝ Վորկուտայի «Սևեռնայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Խորապես վշտացած ենք հանքահորի պայթյունի հետևանքով մի շարք մարդկանց զոհվելու և որոշների՝ դեռևս փլատակների տակ մնալու լուրերի առնչությամբ: Ռուս ժողովրդին և մասնավորապես զոհվածների հարազատներին հայտնում ենք մեր ցավակցությունները, իսկ […]

Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության շենքի դիմաց

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի Նյու Յորքի գրասենյակը տեղի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչների հետ միասին բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ում՝ Ադրբեջանի մշտական ներկայացուցչության շենքի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայ Դատի» հանձնախմբից, ակցիայի մասնակիցները պահանջել են ճշմարտության խոստովանում եւ արդարության հաստատում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում հայերի դեմ իրականացրած հանցագործությունների համար, որոնց արդյունքում հարյուրավոր հայեր սպանվել էին, ավելի […]

ԱՄՆ-ը կարող է վերանալ երկրի երեսից․ երկրաբաններ

Ամերիկացի եւ մեքսիկացի երկրաբանները կանխատեսում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը կարող է պարզապես անհետանալ երկրի երեսից՝ ուժեղ երկրաշարժերի արդյունքում։ Նրանք հայտարարել են, որ երկրաշարժերը կարող են Կալիֆորնիա նահանգին լրջագույն վնաս հասցնել։ Իսկ Կալիֆորնիայում տեղի ունեցող ստորգետնյա ցնցումները կարող են վնասել ողջ Ամերիկան։ Բացի այդ, այս վտանգը մեծանում է՝ հաշվի առնելով Յելլոուսթոուն հրաբուխի անհանգիստ […]

Սիրիայում հրադադարն ուժի մեջ է մտել

Սիրիայում այս գիշեր երկար սպասված հրադադարն է հաստատվել։ Հրադադարի ռեժիմը հաստատվել է ուղիղ կեսգիշերին։ Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը համատեղ որոշում էին կայացրել դադարեցնել ռմբակոծությունները Սիրիայում։ Սակայն սա չի վերաբերվում ահաբեկիչներին ռմբակոծելուն։

ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել Ջանի Ինֆանտինոն

Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միության՝ ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել Ջանի Ինֆանտինոն: Քվեարկության երկրորդ փուլում ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը հավաքել է 115 ձայն, իսկ շեյխ Սալման բեն Իբրահիմ Ալ Խալիֆան՝ 88 ձայն: Ավելի վաղ անցկացված քվեարկության ընթացքում ՖԻՖԱ-ի նախագահ առաջին փուլով չէր ընտրվել: Թեկնածուներից որեւէ մեկը չէր հավաքել ձայների 2/3-ը, ինչն անհրաժեշտ էր առաջին փուլում հաղթելու համար: Քվեարկության […]

Տիգրան Սարգսյանն ու Ղրղզստանի նախագահը հանդիպել են

Նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Այդ մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ գործունեության առանցքային ուղղություններին, արդիական խնդիրների լուծմանը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորման զարգացման հետագա առաջնահերթություններին: Ղրղզստանի նախագահը նշել է, որ ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցությունը համընկել է համաշխարհային […]

Մոսկվան առաջարկում Է ԱՊՀ-ի Քաղաքացիների հաշվառման միասնական համակարգ գործարկել

Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի երկրների միջեւ գործընկերային հարաբերությունները Համերկրային միգրացիոն ծառայության (ՀՄԾ) գծով պետք Է ամրապնդվեն, ինչպես նաեւ պետք է գործարկվի Քաղաքացիների հաշվառման միասնական համակարգը: Այս մասին կոլեգիայի՝ անցյալ տարվա արդյունքներին նվիրված նիստում հայտնել է Ռուսաստանի ՀՄԾ-ի ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, հայտնում է Tass գործակալությունը: «Գերակա ուղղություններց մեկը գործընկերային հարաբերությունների ամրապնդումն է ԱՊՀ-ի երկրների իրավասու մարմինների հետ: Արդեն ժամանակն է գործարկելու ԱՊՀ-ի […]

Գերմանիայի իշխանությունները տեղեկություն չունեն երկրում գտնվող 130 հազար փախստականների մասին /վիդեո/

Գերմանիայի իշխանությունները ոչինչ չգիտեն երկրում երկրում գտնվող 130 հազար փախստականների գտնվելու վայրի մասին։ Այդպիսի տեղեկություններ է հրապարակել  Deutsche Zeitung հանդեսը։ Նա նշել է, որ այսքան մարդ պարզապես անհետացել է։ Ոստիկանությունը մեկնաբանում է, որ այս մարդիկ կարող էին պարզապես Գերմանիայից մեկ այլ երկիր գաղթած լինել կամ Գերմանիայում են, բայց թաքնվում են օրենքից։   Մանրամասները՝ տեսանյութում

Լուկաշենկոն շփոթել է Պուտինին Մեդվեդեւի հետ /վիդեո/

Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չգիտես ինչու նրան վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ է շփոթել։ «Հարգելի Դմիտրի Անատոլեւիչ»,- ողջունելով Պուտինին՝ ասել է Լուկաշենկոն։ Ի պատասխան՝ Պուտինը կատակել է՝ ասելով․ «Ճիշտ եք ասում, բոլոր փողերը այնտեղ են»՝ ի նկատի ունենալով, որ երկրի բոլոր ֆինանսներով կառավարությունն է զբաղվում։ Լուկաշենկոն էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի