08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Բացվել է աշխարհի ամենաթանկարժեք մետրոյի կայարանը /վիդեո/

Նյու Յորքում բացվել է աշխարհի ամենաթանկ մետրոյի կայարանը։ Կայարանի շինարարական աշխատանքները տեւել են 12 տարի, եւ երեկվանից այն սկսել է գործարկվել։ Այն սկսել է իր աշխատանքն Առեւտրի համաշխարհային կենտրոնի (WTC) երկվորյակ աշտարակների գետնախարսխի մոտ, որոնք կառուցվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետեւանքով քանդված երկնաքերների տեղում, գրում է ИА REGNUM-ը։ Նախագծի վրա ծախսվել է 4 միլիարդ դոլար, այս կայարանը […]

Արեւի խավարում է սպասվում

Մոսկվայի պլանետարիումը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ մարտի 9-ին արևի ամբողջական խավարում տեղի կունենա, գրում է РИА Новости-ն։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ խավարումը կերեւա Ասիայի հարավ-արևելքում, Ավստրալիայում, Օվկիանիայում: Ռուսաստանում խավարումը հնարավոր է տեսնել միայն խաղաղօվկիանոսյան մերձափնյա տարածքում: Արևի խավարման ամբողջական փուլի տևողությունը կկազմի 1 րոպե 31 վայրկյան:Սա այս տարվա մեջ արեւի խավարման առաջին դեպքն […]

ԱՄՆ կոնգրեսականը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթում զոհված հայերի հիշատակին

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի կողմից իրականացված կոտորածների հետևանքով Սումգայիթում զոհված հայերի հիշատակին: Այդ մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Ներկայացուցիչների պալատում ունեցած ելույթի ժամանակ Կոստան հիշեցրել է, որ այս տարի լրանում է Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի 28-րդ տարելիցը: «Խաղաղ ցույցերը վերածվեցին քաոսի, երբ ադրբեջանցի խռովարարները 1988 […]

Ուկրաինայի ԱԳ նախարարը համառորեն ցանկանում է ԵՄ դրոշի ներքո նստել՝ Ուկրաինայի դրոշի փոխարեն /վիդեո/

Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել Նորմանդական քառյակի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Նախարարները քննարկել են Ուկրաինայի թեման։ Ֆրանսիայի նախագահ Ժան Մարկ Էյրոն հայտարարել է, որ մինչեւ հունիսի վերջն Ուկրաինայի արեւելքում կանցկացվեն տեղական ընտրություններ: «Մենք ընդգծեցինք ընտրությունների մասին օրենքի ընդունման կարեւորությունը, որպեսզի տեղական ընտրությունները հնարավոր լինի անցկացնել մինչեւ կիսամյակի վերջը»,- ասել է Էյրոն […]

Ուզում էի Պուտինից վրեժ լուծել․ ինչու է դայակը գլխատել 4-ամյա փոքրիկին /վիդեո/

Դայակի կողմից 4-ամյա փոքրիկին գլխատելու փաստը ցնցել է ողջ Ռուսաստանը։ Հիշեցնենք, որ Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեպրա Բոբոկուլովան գլխատել էր 4-ամյա փոքրիկին, ում դայակն էր վերջին 3 տարիներին, ապա վառել էր նրանց բնակարանն ու փոքրիկի գլուխը ձեռքին՝ փողոցում սպառնացել էր սպանել իրեն։ Հարցաքննության ժամանակ նա ոստիկաններին ասել է, որ իր այդ քայլով ցանկանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր […]

ԱՄՆ Ջորջիա նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է նահանգի Հայ դատի հանձնախումբը: Բանաձի հեղինակները և հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները և Դեմետրիուս Դուգլասն էին: Ջորջիան հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մինչ այդ նմանատիպ բանաձևեր […]

Կոնգրեսականներ Փալոնեն և Դոլդն առաջարկել են ավելացնել Հայաստանին և ԼՂՀ-ին տրամադրվող աջակցությունը

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն և Ռոբերտ Դոլդը  ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղղված նամակում կոչ են արել աջակցել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին 2017թ. ֆինանսական տարում օգնության ավելացմանն ուղղված իրենց ջանքերին։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, կոնգրեսականներին ուղղված նամակում նրանք առաջարկում են աջակցել ՀՀ-ին և ԼՂՀ-ին տրամադրվող արտաքին օգնության 7 առաջնահերթ ուղղությունների: […]

Սերժ Թանկյանն ու Շարլ Ազնավուրը եւս միացան /վիդեո/

Գյումրիում անօթեւան մնացած մարդկանց աջակցության երիտասարդ մի խումբ ակտիվիստներ միջազգային ծրագիր են սկսել, որով դրամահավաք են իրականացնում՝ օգնելու համար նրանց։ Կազմակերպվել է միջազգային դրամահավաք, 20 օրվա ընթացքում 12.500 ֆունտ է հավաքվել։ Ծրագրին միացել են նաեւ հայտնի մարդիկ, նրանք պատրաստվում են տարբեր իրեր աճուրդի հանել՝ օգնելու համար Գյումրիում անօթեւան անձանց։ Ծրագրին միացել են նաեւ աշխարհահռչակ երաժիշտներ […]

Այսօր Վայրի բնության համաշխարհային օրն է

2013-ի դեկտեբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 3-ը հռչակել է Վայրի բնության համաշխարհային օր՝ վայրի բնության և կենդանական աշխարհի վերաբերյալ հարցերում լայն հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Վայրի բնության համաշխարհային օրվա ընտրությունը կապված է 1973թ-ի հետ, երբ մարտի 3-ն ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող միջազգային առևտրի մասին […]

ԱՄՆ-ը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք մտցրել էր 2014-ի մարտին։ Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին վերջերս հայտարարել էր, որ հնարավոր է՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հանվեն։ Սակայն դա, փաստորեն, տեղի չունեցավ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի