06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Բացվել է աշխարհի ամենաթանկարժեք մետրոյի կայարանը /վիդեո/

Նյու Յորքում բացվել է աշխարհի ամենաթանկ մետրոյի կայարանը։ Կայարանի շինարարական աշխատանքները տեւել են 12 տարի, եւ երեկվանից այն սկսել է գործարկվել։

Այն սկսել է իր աշխատանքն Առեւտրի համաշխարհային կենտրոնի (WTC) երկվորյակ աշտարակների գետնախարսխի մոտ, որոնք կառուցվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետեւանքով քանդված երկնաքերների տեղում, գրում է ИА REGNUM-ը։

Նախագծի վրա ծախսվել է 4 միլիարդ դոլար, այս կայարանը դարձել է աշխարհում ամենաթանկ մետրոյի կայարանը։

Տրանսպորտային հանգույցը միացնում Է մետրոյի 11 գծեր եւ Նյու Ջերսիի նահանգ տանող երկաթուղային ճյուղը: Տրանսպորտային հանգույցը եւ դրա տակ գտնվող խանութներն ու սրճարանները լիովին կսկսեն գործել առաջիկա ամիսների ընթացքում: Սպասվում է, որ կայարանից օրական կօգտվի ավելի քան 200 հազար մարդ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ