20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Տղամարդու մասնագիտությամբ հայուհիները․ Лента.ру-ն՝ հայ կանանց մասին /ֆոտոշարք/

Ռուսական Лента.ру կայքը PAN Photo գործակալության հետ միասին կանանց միջազգային տոնի առթիվ անդրադարձել է հայ կանանց, որոնք տղամարդկային մասնագիտություն են ընտրել իրենց համար եւ չեն փոշմանել։ Հայաստանը պատրիարխալ պետություն է։ Եւ չնայած կանանց բարձր կրթվածության մակարդակին՝ նրանք շատ ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ, գրում է Лента-ն։ Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը, Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցողների 60 տոկոսը […]

Հայկական գինու համտես՝ Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 13 զբոսաշրջային ընկերություններ մարտի 9-13-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցում են  ՛՛ITB’2016՛՛ զբոսաշրջային ամենամյա միջազգային ցուցահանդեսին: ՛՛ITB’2016՛՛-ը 50-րդն է իր պատմության ընթացքում և հոբելյանական ցուցահանդեսին շուրջ 10 000 մասնակիցներ է հավաքել 5 մայրցամաքի 185 երկրներից: Կազմակերպիչներն այս տարի մասնավոր հատվածից մոտ 200 000 այցելուների են սպասում, որոնց շարքում նաև՝ խոշոր […]

Դանակը ձեռքին հարձակվել է զբոսաշրջիկների վրա․ զոհ եւ վիրավորներ /վիդեո/

Իսրայելում՝ զբոսաշրջային Յաֆֆե քաղաքում, տղամարդը, դանակը ձեռքին, հարձակվել է անցորդների վրա ու դանակահարել նրանց։ Վիրավորները հիմնականում զբոսաշրջիկներ են եղել։ Այժմ ոստիկանները ստուգում են հանցագործի կապը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Լուրջ հիմքեր կան կարծելու, որ նա ահաբեկիչ է։ «Ես ճիչեր լսեցի, վազեցի այնտեղ, գետնին տղամարդ էր ընկած ամբողջովին արյան մեջ, նա ռուսերեն էր խոսում»,- պատմել է […]

Արեցին, ինչ կարող էին․ ամենատարօրինակ ու շոկային շնորհավորանքները /վիդեո/

Մարտի 8-ի կապակցությամբ տղամարդիկ փորձում են հնարավորինս օրիգինալ շնորհավորանքով ուրախացնել իրենց սիրելիներին։ Սակայն երբեմն շնորհավորանքները չափազանց յուրօրինակ, անգամ տարօրինակ են լինում։ Ահա թե երեկ ինչպիսի շնորհավորանքներով են աչքի ընկել տղամարդիկ։ Մանրամասները՝ տեսանյութում։  

Առանց անիվների ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել

Տյումենի օդանավակայանում առանց շոսսիների անիվների ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։ Ինքնաթիռում գտնվող 146 հոգուց եւ ոչ ոք չի տուժել։ Այժմ դեպքի վայրում մասնագետները ստուգումներ են իրականացնում։ Հիշեցնենք, որ Boeing-737 ինքնաթիռը, որը Տյումենից Նոր Ուրենգոյ էր թռչում, հետ էր վերադարձել Տյումեն եւ պատրաստվում էր արտակարգ վայրէջքի։

Արտակարգ վայրէջք․ առանց շասսիի անիվների ինքնաթիռը պատրաստվում է վայրէջքի

Այս պահին Boeing-737 ինքնաթիռը, որը Տյումենից Նոր Ուրենգոյ էր թռչում, պատըրաստվում է արտակարգ վայրէջքի։ Ինքնաթիռի շասսիի գլխավոր անիվները բացակայում են, ամենայն հավանականությամբ, օդ բարձրանալիս դրանք պոկվել են։ Ինքնաթիռը ճանապարհի կեսից Տյումեն է վերադարձել, եւ այժմ պետք է վայրէջք կատարի։ Ինքնաթիռում 146 հոգի կա, որոնցից 2-ը՝ երեխաներ։ Դեպքի վայրում փրկարար ծառայություններն են հերթապահում։  

«Հայերն ու Սառը պատերազմը»

ԱՄՆ-ի Միչիգանի համալսարան-Դիրբորնի Հայագիտական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 1-3-ին անցկացնելու է «Հայերն ու Սառը պատերազմը» միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու են 30-ից ավել գիտնականներ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, Եվրոպայից, ինչպես և Հայաստանից: Գիտաժողովի նպատակն է մանրադիտակի տակ առնել հայոց պատմության համար առանցքային այս ժամանակաշրջանը՝ փորձելով խթանել հետագայում այս ուղղությամբ ուսումնասիրությունները, ինչի պակասն ակնհայտ է և ինչի կարիքն […]

Կենտուկի նահանգում հակահայկական բանաձևը չի ընդունվել

ԱՄՆ Կենտուկի նահանգի սենատը երեկ չի ընդունել այսպես կոչված «Խոջալուի ողբերգության» 24-րդ տարելիցը ոգեկոչող թիվ 168 բանաձևը, որը խեղաթյուրված էր ներկայացնում Արցախյան հակամարտության վերաբերյալ փաստերը: Բանաձևը չի ընդունվել Հայ դատի հանձնախմբի արևելյան շրջանի ներկայացուցիչների կողմից նախաձեռնվող ապատեղեկատվության վերաբերյալ նահանգում ահազանգելուց հետո, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը։ «Կենտուկիում ձեռք բերված մեր փորձը կրկին ապացուցեց, որ ժողովրդավարությունը […]

Բան Կի Մուննի շնորհավորական ուղերձն աշխարհի կանանց

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ. «Հետպատերազմյան Կորեայում մեծանալու տարիներին հիշում եմ, որ նկատել էի մի սովորույթ. կանայք, աշխատանքի գնալիս իրենց կոշիկները թողնում էին շքամուտքին, իսկ հետո երկյուղած ետ էին նայում: «Նրանք տարակուսում են` արդյոք երբևէ նրանք նորից կհագնեն այդ  կոշիկները», – բացատրում էր […]

Նավթի գինը կտրուկ բարձրացել է

Երեկվանից նավթի գինը կտրուկ աճել է՝ հասնելով 40 դոլարի։ Նավթն այսքան չէր արժեցել 2015-ի դեկտեմբերից այս կողմ։ Նշենք նաեւ, որ մասնագետներն ավելի վաղ կանխատեսում էին, որ նավթի գինը կբարձրանա։ Այժ կանխատեսում են, որ ռուսական ռուբլու գինն էլ կսկսի աճել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի