08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

«Marlboro»-ն դատի է տվել «Ararat»-ին

Մոսկվայի դատարանում լսվում է «Philip Morris Brands Sarl» ընկերության պահանջով դատական գործը ընդդեմ հայկական «Ararat»-ի։ Ամերիկյան ընկերությունը պահանջում է արգելել հայկական «Ararat» ծխախոտի շրջանառությունը Ռուսաստանի տարածքում, քանի որ, համաձայն հայցվոր կողմի ներկայացրած դիմումի՝ «Ararat»-ը սպառողին մոլորեցնում է՝ այն իր դիզայնով հիշեցնում է «Marlboro» ծխախոտը, հայտնում է eadaily.com-ը։ Հայցում նշում է, որ այսպիսով, «Ararat»-ը խանգարում է «Marlboro»-ի շրջանառությանը: Մինչդեռ պատասխանող կողմը […]

Բեռլինում մեքենա է պայթել․ կա զոհ /ֆոտո/

Բեռլինում ընթացքի ժամանակ մեքենա է պայթել։ Պայթյունը տեղի է ունեցել, երբ մեքենան ընթանում էր Շառլոտենբուրգ շրջանի փողոցներից մեկով։ Պատահարի հետեւանքով կա մեկ զոհ, որը, հավանաբար, մեքենայի վարորդն է, հայտնում է РИА Новости-ն։ «Ոստիկանությունը ներկայում դիտարկում է այն վարկածը, ըստ որի՝ ավտոմեքենայում կարող Էր ռումբ տեղադրված լինել: Պայթուցիկը կարող էր լինել ավտոմեքենայի մոտ կամ դրա ներսում»,-նշել են իրավապահ մարմիններում:   […]

Նախագահը հանդիպում է ունեցել հունահայ համայնքի հետ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման սկզբում Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում հերթական անգամ հաղորդակցվելու հնարավորության համար և տեղեկացրել բարեկամ Հունաստան իր պաշտոնական այցի հագեցած օրակարգի, Նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ կայացած բանակցությունների արդյունքների, քննարկված հարցերի մասին, պատասխանել նաև […]

ԼՂՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Լիբանանում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին մի շարք հանդիպումներ էունեցել Լիբանանում՝ հայկական համայնքի տնտեսական, կրթական և քաղաքական շրջանակների հետ: «Արցախ Րութս Ինվեսթմընթ» ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում դիմելովներկաներին՝ Ա. Հարությունյանը գոհունակություն է հայտնել ընկերության կողմից նախորդ տարիներինԱրցախում կատարված աշխատանքներից, որոնք ընդգրկել ենմիլիոնավոր դոլար ներդրումներ: «Ուրախ եմ, որտարեցտարի աճում է թե՛ շահառուների, թե՛ բաժնետերերի թիվը, […]

ԱՄՆ Կոնգրեսը Սիրիայում տեղի ունեցած դեպքերը Ցեղասպանություն ճանաչեց

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ռուսաստանի կողմից՝ իր զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշումից ժամեր անց ԱՄՆ Կոնգրեսը երկու կարևոր բանաձևեր է ընդունել Սիրիայի վերաբերյալ: Ուշ երեկոյան միաձայն ընդունվեց Սիրայում տեղի ունեցած քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի, քրդերի, ասորիների և այլ ազգերի մասսայական սպանությունները` որպես Ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ռազմական հանցագործություն […]

Սահակաշվիլին պաշտոնանկ չի արվել․ Պորոշենկոն հերքել է

Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, որ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնանկ է արվել։ Սակայն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն հերքել է այդ լուրերը։ Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սահակաշվիլիի պաշտոնանկության մասին լուրերը կեղծ են ու իրականությանը չեն համապատասխանում։

Պուտինը զորքերը Սիրիայից հանելու հրաման է ստորագրել /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ այսօրվանից Սիրիայից ռուսական զորքերը դուրս կբերվեն։ ՌԴ նախագահը երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Պաշտպանության  նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն ասել է, իրենց զորքերի եւ Պաշտպանության նախարարության առջև դրված առաջադրանքներն ամբողջությամբ կատարված են Սիրիայում: «Այդ իսկ պատաճառով հրամայում եմ մարտի 15-ից սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական զորքերը դուրս բերել»,- […]

Հայաստան-ՀԱՊԿ-ՆԱՏՕ. «Ստրատեգիական» դաշնակցության խաղերը

Անցած շաբաթը հայ-ռուսական «ստրատեգիական» գործընկերության ռազմական ուղղության համար այնքան էլ բարեհաջող չէր: Տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև: Նախ և առաջ, մարտի 9-ին  ՌԴ «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ»-ի փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «Ֆորպոստ՝ մի շարք հարցերով…» վերնագիրը կրող հոդվածում հրապարակել էր ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի վերաբերյալ մի շարք տվյալներ՝ մանրամասն նկարագրելով հայկական […]

Ռուբլին մի քանի ամսից կամրապնդվի․ մասնագետներ

Ֆինանսական վերլուծաբան Սերգեյ Սուվերովը վստահ է, որ ռուբլին ավելի լավ շանսեր ունի ամրապնդվելու, քան թուլանալու, քանի որ նավթի գինը կայունացել է։ «Շուտով կտեսնենք, որ դոլար-ռուբլի հարաբերակցությունը կկարգավորվի։ Եթե ընդհանուր առմամբ վերցնենք, մի քանի ամսից, կարծում եմ, դոլարը կհասնի 65 ռուբլու»,- ասել է նա։

«Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ երկրպագու է մահացել․ Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է

Գերմանական Բունդեսլիգայի «Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ մարզադաշտում մահացել է երկրպագուներից մեկը։ Ինչպես տեղեկացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Բունդեսլիգայի 25-րդ տուրի  «Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ սրտի կաթվածից մահացել է ակումբի երկրպագուներից մեկը, մեկ այլ երկրպագու սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է մահացած երկրպագուի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի