20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Դոնի Ռոստովում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել․ բոլորը մահացել են /վիդեո/

Այսօր վաղ առավոտյան` տեղի ժամանակով 3:50 րոպեին, ՌԴ Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջքի ժամանակ կործանվել է Բոինգ 737 ինքնաթիռը` Fly Dubai ավիաընկերության։ Ինքնաթիռը Դուբայից Դոնի Ռոստով էր վերադառնում։ Ինքնաթիռում 55 ուղեւոր է եղել, որոնցից 4-ը՝ երեխաներ եւ անձակազմի 6 անդամները։ Ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել ու հրդեհվել, ոչ ոքի փրկել չի հաջողվել։ LifeNews-ը հրապարակել է անձնակազմի […]

Հարբած ամուսինները ծեծկռտուք են սարքել ինքնաթիռում /վիդեո/

Մոսկվայից Գոա թռչող ինքնաթիռում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Հարբած ամուսինները կռիվ են սարքել ինքնաթիռում։ Նրանք նախ այլ ուղեւորների հետ են վիճել, քանի որ նրանց անընդհատ նկատողություն են արել՝ աղմկելու համար։ «Կինն ու տղամարդը, հարբելով, սկսել են կռիվ անել ու դիմացի ուղեւորի բազկաթոռին ոտքերով հարվածել։ Մյուս ուղեւորները նկատողություն են արել նրանց, ինչից հետո նրանք բռունցքներով հարձակվել […]

Մահացել է Գերմանիայի նախկին ԱԳ նախարարը

Այսօր մահացել է Գերմանիայի Արտաքին գործերի նախկին նախարար Գիդո Վեստերվելլեն։ 54-ամյա քաղաքական գործիչը մահացել է քաղցկեղի արդյունքում։ 2009-ից մինչեւ 2013-ը նա գլխավորել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը։ Նա հայտնի էր նրանով, որ այն բացառիկ քաղաքական գործիչներից է, ով իր զուգընկեր Միխայել Մրոնցի հետ պաշտոնապես ամուսնացել է։    

Դոնալդ Թրամպի որդուն սպառնալիքներով ու անհայտ սպիտակ փոշիով լի նամակ են ուղարկել

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի որդիուն փոստով կասկածելի սպիտակ փոշով ու սպառնալիքներով լի նամակ են ուղարկել։ Էրիկ Թրամպը նամակը ստացել է երեկ, այն առաքվել էՆյու Յորքի կենտրոնական մասի բնակելի համալիր, որտեղ ապրում է միլիարդատիրոջ 32-ամյա որդին: Նամակում նշված է եղել, որ եթե Թրամպը թեկնածությունը չհանի, նրա երեխաների համար շատ վատ կլինի, գրում է CBS […]

Քերրին ցեղասպանություն անվանել Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի սպանությունները /վիդեո/

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին երեկ մամուլի ասուլիս է տվել,որում խոսել է Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» կողմից տեղի ունեցող սպանությունների մասին։ Նա ասել է, որ խմբավորման կողմից քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի, եզդիների եւ շիաների նկատմամբ իրականացվող սպանությունները Ցեղասպանություն են։ Անդրադառնալով հայկակն մշակութային հուշարձանների ավիրման փաստին՝ Քերրին ասել է, որ ԻՊ-ը այս տարածքում ավիրել է հայկական եկեղեցիները, […]

Հայերը պետք է բոլոր միջոցներով պայքարեն իրենց հողերը վերադարձնելու համար․ Ժիրինովսկի

Ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել lenta.ru-ին, որում անդրադարձել է նաեւ հայերի՝ պատմական հողերը վերադարձնելու հարցին։ Ժիրինովսկին ասել է, որ հանուն իրենց հողերը վերադարձնելու՝ հայերը պետք է օգտագործեն դիվանագիտական, քաղաքական, տնտեսական եւ բոլոր հնարավոր այլ միջոցները։ «Թող հայերը որոշեն, թե ինչպես։ Ինչպես են քրդերը պայքարում իրենց պետության ստեղծման համար՝ զենքով»,- ասել է նա։ Պատասխանելով հարցին, թե […]

ՀՀ 8 քաղաքներ կմասնակցեն «Մոլորակի ժամ» համաշխարհային արշավին

Հայաստանի 8 քաղաքներ մարտի 19-ն կմասնակցեն«Մոլորակի ժամ» համաշխարհային արշավին, նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել՝ լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման: ԷկոԼուրը ճշտեց, թե ԵՄ-ի նախաձեռնած Քաղաքապետերի Դաշնագրին միացած Հայաստանի որ քաղաքներն են մասնակցելու այս արշավին: «Մոլորակի ժամ» արշավին  կմասնակցեն Երեւանը,  Սպիտակը, […]

Ժամանակակից Հալեպում ապրելը մազոխիզմի է նման. Ալ. Իսկանդարյան

Նախկին Մերձավոր Արևելքը, Սիրիան հնարավոր չէ վերականգնել, երբեք չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են:  «Չգիտեմ՝ ինչքան երկար կգոյատևի հայկական համայնքը Հալեպում, բայց ժամանակակից Հալեպում ապրելը մազոխիզմ է նման: Մարդիկ այնտեղից չեն կարող դուրս գալ, որպեհետև Հալեպի օդանավակայանը չի աշխատում, Դամասկոսը հասնելը խնդիր է: Մարդիկ ունենք նաև ֆինանսական խնդիրներ: Կան նաև մարդիկ, ովքեր չեն ուզում թողնել […]

Հայ տղամարդուն ԱՄՆ-ում կարող են մահապատժի ենթարկել

Լոս Անջելեսի բնակիչ 33-ամյա Ներսես Արթուր Գալստյանը մեղավոր է ճանաչվել 4 հոգու սպանության մեջ։ Նա նաեւ մեղավոր է ճանաչվել զենքի ապօրինի կրման, բռնի հանցագործությունների և սպանության փորձի մեջ, ինչը հնարավորություն է տալիս դատախազությանը մահապատժի միջնորդություն ներկայացնել ատենակալներին, որոնք այդ հարցով կհավաքվեն արդեն մարտի 28-ին, գրում է Los Angeles Times-ը: Նշվում է, որ դատախազները մտադիր են նրա համար […]

Հայաստանը 50 հազար եվրո կվճարի․ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Զալյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է վճիռը «Զալյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործը դատարան էին ներկայացրել ՀՀ զինված ուժերի նախկին ծառայողներ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը՝ բողոքելով, որ կասկածվել են երկու այլ զինծառայողի սպանության մեջ և մեղքն ընդունել են բռնությունների և ճնշումների արդյունքում: Նրանք բողոքել էին նաև, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի