07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ինչու հենց Բրյուսելը պատժվեց. The Guardian

Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները ցնցեցին Եվրոպան։ Սակայն, ինչպես գրում է The Guardian-ը, զարմանալի չէ, որ հենց այդ երկիրը դարձավ ահաբեկչության թիրախ։ Ինչպես նշում է հեղինակավոր պարբերականը, այս երկիրը թեեւ փոքր երկիր է, սակայն այստեղ մի շարք նախադրյալներ կային, ինչպիսին, օրինակ, երկրում մուսուլմանների վատ ինտեգրումը, գործազրկության մակարդակը եւ այն։ Ըստ հոդվածի հեղինակի՝ իշխանությունները կորցրել էին զգոնությունը, […]

Ուղեւորն ինքնաթիռում ածելիով կտրել է կոկորդը

Երեկ «Մոսկվա»-«Գրոզնի» թռիչքն իրականացնող ինքնաթիռում ուղեւորը փորձել է ինքնասպան լինել։ Չեչնիայի երիտասարդ քաղաքացին ածելիով կտրել է կոկորդը։ Տղային առաջին օգնություն են ցուցաբերել ինքնաթիռում, դադարեցրել են արյունահոսությունը, ապա վայրէջք կատարելուն պես տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Թե ինչն է եղել ինքնասպանության փորձի պատճառը, առայժմ հայտնի չէ։  

Օբամայի կրքոտ տանգոն գեղեցկուհու հետ /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այցով գտնվում է Արգենտինայում։ Գալով Արգենտինա՝ Օբաման որոշել է մի լավ ուրախանալ ու լիցքաթափվել։ ԱՄՆ նախագահը եւ առաջին տիկինը տանգո են պարել արգենտինացի պրոֆեսիոնալ պարողների հետ։ Պարողները նախ իրենք են ցուցադրել իրենց գեղեցիկ պարը, ապա մոտեցել են ամուսնական զույգին ու հրավիրել պարի։ Օբաման սկզբում հրաժարվել է, ապա հանձնվել ու ուղղվել […]

Որքան արժեն Բարաք Օբամայի արեւային ակնոցները

Բրիտանական Daily Mail-ը պարզել է, թե որքան արժեն արեւային ակնոցները, որոնք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրում էր Կուբայում՝ բեյսբոլի հանդիպմանը հետեւելիս։ Ինչպես պարզվել է, Oliver Peoples ապրանքանիշի ակնոցներն արժեն 485 դոլար։ Հիշեցնենք, որ Օբաման, գտնվելով Կուբայում, այցելել էր երկրի ազգային հավականի ու պրոֆեսիոնալ թիմի միջեւ բեյսբոլային հանդիպման։

Սկանդալ մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մանկատանը /վիդեո/

Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում երեւում է, թե ինչպես են մանկատանը ծեծում հիվանդ երեխաներին։ Դաղստանում մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մանկատան նախկին սաները պատմել են, որ իրենց հետ դաստիարակները դաժան են վարվել, ծեծի են ենթարկել։ Նրանք պնդում են, որ հիմա էլ այնտեղի երեխաները դաժան վերաբերմունքի են արժանանում։ «Սենյակներ կան, որտեղ երեխաները գետնին են քնում, նույն սենյակում […]

Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք. Մեկնարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված 5-րդ համաժողովը

Մոսկվայում մարտի 23-ին մեկնարկել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովը, որին մասնակցում է ավելի քան 2460 պատվիրակ 79 երկրից: Համաժողովին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորու­թյամբ մասնակցում է նաև հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը: «Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք» խորագրով համաժողովին մասնակցում են քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ, բուժաշխատողներ, կրոնական կազմակերպությունների ներկայա­ցուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, […]

Ձերբակալվել է Բրյուսելի պայթյունների կասկածյալը

Բելգիական ոստիկանությունը ձերբակալել է Բրոյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների համար կասկածյալին՝ Նաջիմ Լաաշրաուին։ Նրան ֆիքսել էին Բրյուսելի օդանավակայանի տեսախցիկները, երբ նա քայլելիս էր եղել մյուս երկու ահաբեկիչների հետ՝ Խալիդ եւ Բրախիմ Բակրաուի եղբայրների։ Տեսախցիկը նրանց ֆիքսել է պայթյունից մի քանի րոպե առաջ հենց այն վայրում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։ Լաաշրաուին արդեն հետախուզման մեջ էր՝ Փարիզում […]

Ռաուլ Կաստրոն խայտառակ է արել Բարաք Օբամային /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «պատական այցը» Կուբա ավարտվեց։ Ընդ որում՝ ավարտվեց խայտառակությամբ։ Հրաժեշտի արարողության ժամանակ Ամերիկայի նախագահը փորձել է թփթփացնել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի ուսին, սակայն 84-ամյա Կաստրոն բռնել է Օբամայի ձեռքն ու օդ բարձրացրել։ Շփոթված Օբաման ստիպված տարակուսած ժպտացել է։  

Տաքսիստի շնորհիվ Բրյուսելում հերթական ահաբեկչությունն է կանխվել

Բելգիայի ոստիկաններին հաջողվել է պայթուցիկ նյութ գտնել ու վնասազերծել Բրյուսելի օդանավակայանում, ինչպես նաեւ Սկարբեկ թաղամասի բնակարաններից մեկում՝ աչալուրջ տաքսիստի շնորհիվ։ Տաքսու վարորդը ուղեւորների է տեղափոխել օդանավակայան, որոնք իրեն կասկածելի են թվացել։ Նա անմիջապես զանգել է ոստիկանություն, գրում է ria.ru-ն։ Վարորդն ասել է, որ ուղեւորները տարօրինակ պայուսակներ են տեափոխել օդանավակայան, հենց այդ զանգի հիման վրա էլ ոստիկանները […]

Շոկ. Եվրահանձնաժողովը պատմության մեջ առաջին անգամ գեյ-շքերթի մասնակից կդառնա

Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ Եվրահանձնաժողովը կմասնակցի Ամստերդամի ամենամյա գեյ-շքերթին՝ իբրեւ հովանավոր։ Այս որոշումը հավանության են արժանացրել մասնակից բոլոր երկրները՝ բացի Հունգարիայից, գրում է Eurobserver-ը։ Եվրահանձնաժողովը մտադիր է հոգալ շքերթի ծախսերի մի մասը։ Այս նախագիծը ԼԳԲՏ ներկայացուցիչների մասին նախորդ տարի ընդունված օրենքի մասն է կազմում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի