14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձերբակալվել է Բրյուսելի պայթյունների կասկածյալը

Բելգիական ոստիկանությունը ձերբակալել է Բրոյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների համար կասկածյալին՝ Նաջիմ Լաաշրաուին։ Նրան ֆիքսել էին Բրյուսելի օդանավակայանի տեսախցիկները, երբ նա քայլելիս էր եղել մյուս երկու ահաբեկիչների հետ՝ Խալիդ եւ Բրախիմ Բակրաուի եղբայրների։ Տեսախցիկը նրանց ֆիքսել է պայթյունից մի քանի րոպե առաջ հենց այն վայրում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։

Լաաշրաուին արդեն հետախուզման մեջ էր՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից լինելու մեղադրանքով։

Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում պայթյուններ են հնչել, որոնք տանսյակ մարդկանց մահվան պատճառ են դարձել։

Պայթյունների համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ