23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Սավչենկոն դատապարտվեց 22 տարվա ազատազրկման

Ուկրաինացի նախկին զինվորական Նադեժդա Սավչենկոն մեղավոր է ճանաչվել սպանության, սպանության փորձի եւ ՌԴ սահմանի ապօրինի հատման համար, հայտնում է НТВ.Ru-ն։ Ռոստովի շրջանի դատարանը նրան 22 տարվա ազատազրկման է դատապարտել։ Նա մեղավոր է ճանաչվել ռուս լրագրողներին սպանելու մեջ՝ «ատելության ու թշնամության պատճառով»։ Դատարանն ապացուցված է համարել, որ Սավչենկոն, 2014-ին, լինելով «Այդար» կամավորական ջոկատում, սպանել է ռուս […]

Բրյուսելում ահաբեկչության կասկածանքով Բելառուսի 3 քաղաքացու են ձերբակալել

Բրյուսելում ահաբեկչական ակտերի կասկածանքով Բելառուսի 3 քաղաքացու են ձերբակալել։ Բելառուսի հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ ձերբակալվածները մի քանի տարի առաջ էին մեկնել Եվրոպա, հայտնում է Sputnik-ը։   Ինչպես պարզվել է, ձերբակալվածները՝ Իվան եւ Ալեքսեյ Դոբաշները, եղբայրներ են, իսկ Մարատ Յունուսովը ազգությամբ Դաղստանից է, սակայն մի քանի տարի առաջ Բելառուսի քաղաքացիություն է ստացել։ Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում մի շարք […]

Հայազգի լեգենդը` «Հայարտուն» կենտրոնում

  2016 թվականի մարտի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հյուրընկալվեց խորհրդային և վրացական ալպինիզմի լեգենդար հերոս, Էվերեստ լեռան գագաթը նվաճած, Գինեսի գրքի ռեկորդակիր Լևոն (Լյովա) Սարկիսովը: Նպատակը՝ Թբիլիսիի հասարակայնությանը հերոս լեռնագնացի հետ հանդիպումն էր և նրա կյանքի դրվագներին ծանոթացնելը: Հանդիպումն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության սեկցիայի ղեկավար Վադիմ […]

Պուտինն ու Քերին վաղը կհանդիպեն

Վաղը՝ մարտի 23-ին, տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ պլանավորվող հանդիպումը: Այդ մասին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրոք կայանալու է Քերիի եւ Պուտինի հանդիպումը։ Պետքարտուղարը եւ ԱԳ նախարարը նախագահին կտեղեկացնեն իրենց շփումների մասին: Եվ, հավանաբար, նախագահի հետ զրույցի ընթացքում կարծարծվի հարցերի բավականին լայն շրջանակ»,- ասել […]

«Իսլամական պետությունը» իր վրա է վերցրել Բրյուսելի ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորությունն իր վրա է վերցրել Բրյուսելում այսօր տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը, գրում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում 6 պայթյուն է տեղի ունեցել, կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ։

Եւս երկու պայթյուն Բրյուսելի մետրոյում․ զոհերի թիվը հասնում է 50-ի

Բրյուսելի մետրոյում քիչ առաջ եւս երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնցից մեկը Arts-loi կայարանի մոտ, որը Բելգիայում ԱՄՆ դեսպանատան շենքի անմիջապես կողքին է։ Հարկ է նշել, որ մետրոյի ու օդանավակայանի պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասնում է 50-ի, կան բազմաթիվ վիրավորներ։ Երկրում ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ չորրորդ աստիճան է հայտարարված։

Բրյուսելի օդանավակայանի պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը

Բրյուսելի միջազգային օդանավակայանում այսօր տեղի ունեած պայթյուններն իրականացրել է մահապարտ-ակաբեկիչը։ Նշվում է, որ հնչած պայթյունների առաջ կրակոցներ եւ արաբերեն լեզվով գոռոցներ են լսվել։  Ավելի ուշ ոստիկանները «մահապարտական գոտիներ» են հայտնաբերել այստեղ՝ պայթուցիկ նյութերով։ Օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 17 զոհ կա, 30-ից ավելի վիրավորներ, հայտնում է НТВ.Ru-ն։ Նշենք նաեւ, որ Բրյուսելի մետրոյի երկու կայարաններում եւս […]

Բրյուսելը ցնցվում է պայթյուններից. ահաբեկչական վտանգի 4-րդ աստիճան /լրացված/

Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում քիչ առաջ պայթյուն է հնչել, հայտնում է РИА Новости-ն։ Տեղի լրատվամիջոցները փոխանցում են, որ մետրոյի կայարանը փակվել է, մարդկանց տարհանում են։ Զոհերի ու վիրավորների մասին առայժմ հստակ տեղեկություններ չկան, նշվում է միայն մեկ վիրավորի մասին։ Հիշեցնենք, որ ժամեր առաջ էլ Բրյուսելի օդանավակայանում է երկու պայթյուն հնչել, ինչի հետեւանքով մոտ 17 հոգի է […]

Պայթյուններ Բրյուսելի օդանավակայանում. կան զոհեր /ֆոտո/

Ժամեր առաջ Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյուն է հնչել։ Ականատեսները պատմել են, որ պայթյուններից մեկը որոտացել է թռիչքուղուց 200 մետր հեռավորության վրա, երկրորդը՝ անմիջապես թռիչքուղում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանները, նախնական տվյալներով՝ 10 հոգի մահացել է, 8-20 վիրավոր կա։ Մարդկանց օդանավակայանից տարհանել են, այս պահին օդանավակայանը փակվել է, թռիչքներ չեն իրականացվում։

Կալիֆորնիայում ոստիկանները հայի են սպանել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տղամարդը առեւանգել է ոստիկանական մեքենան, իսկ երբ ոստիկանները սկսել են հետապնդել նրան, փախուստի է դիմել, ու ոստիկանները նրա ուղղությամբ կրակ են բացել ու սպանել նրան։ Ինչպես պարզվել է, սպանվածը ազգությամբ հայ,  Նորթ Հալիվուդի 45-ամյա բնակիչ Գեւորգ Ալաչաջյանն է, գրում է losangeles.cbslocal.com-ը: Ինչպես պարզվել է, Ալաչաջյանը ահազանգել էր ոստիկանություն, ասել, թե իրեն օգնություն է հարկավոր։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված