08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Դոլարի գինը կտրուկ ընկել է՝ հասնելով 69 ռուբլու /վիդեո/

Այսօր առավոտյան Մոսկվայում դոլարի գինը կտրուկ ընկել է՝ հասնելով 68,7 ռուբլու։ Նման արդյունք գրանցվել էր նախորդ տարվա դեկտեմբերին։ Նշվում է, որ ռուբլու ամրապնդմանը նպաստում է նավթի գնի բարձրացումը, այն կազմում է 40,8 դոլար՝ բարելի դիմաց։  

Գերմանիան փակում է Անկարայում իր դեսպանատունը

Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել Անկարայում Գերմանիայի դեսպանատունը, հայտնում է Reuters-ը։ Ինչպես նշվում է, որոշումը կապված է նրանով, որ նրանք տեղեկություններ ունեն, որ Անկարայում կրկին ահաբեկչական ակտեր են տեղի ունենալու։ Սակայն թե երբ ու կոնկրետ որտեղ, չի նշվում։  

Հաչող Հիլարի Քլինթոնն ու ծիծաղող Պուտինը՝ Թրամպի նախընտրական հոլովակում /վիդեո/

ԱՄՆ նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը հրապարակել է նախընտրական տեսահոլովակ, որտեղ «օգտագործել է» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ մյուս թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Տեսահոլովակն սկսվում է «Երբ մենք բախվում ենք ամենախիստ ախոյանների հետ» արտահայտությամբ, որից հետո ցույց են տալիս Պուտինին։ Հետո ցույց են տալիս նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին, որտեղ նա հանրահավաքներից մեկում հաչում է շան նմանությամբ: Դրանից անմիջապես հետո Էկրանին հայտնվում Է […]

Հռոմի պապն անձնական էջ կբացի Ինստագրամում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ինստագրամում սեփական էջ կբացի։Ինչպես տեղեկացնում է ANSA գործակալությունը, ավելի վաղ Հռոմի պապը փակ հանդիպում էր ունեցել Ինստագրամի հիմնադիր Քվին Սիստրոմի հետ։ Վատիկանն արդեն պաշտոնական էջ ունի Ինստագրամում, որին բաժանորդագրված են մոտ 80 հազար օգտատերեր։ Իսկ ահա մարտի 19-ից անձամբ Պապը էջ կբացի։    

Որոնք են աշխարհի ամենաերջանիկ ու դժբախտ երկրները

Համաձայն ՄԱԿ՝ արտաքին կայուն զարգացման մշակման կազմակերպության զեկույցի՝ 2016-ի ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Դանիան։ Նշենք, որ 157 երկրների մեջ Հայաստանը զբաղեցրել է 121-րդ տեղը։ Երջանիկ երկրների շարքում են նաեւ Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան։ Ամենադժբախտ երկրներ են ճանաչվել Սիրիան եւ Բուրունդին։ Մեր հարեւան պետություններից Վրաստանը 126-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 81-րդ, Թուրքիան 78-րդն է։    

ՀՀ նախագահ Նիկոսիայում ներկա է գտնվել հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոսիայում ներկա է գտնվել հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի Նախագահի Նիկոս Անաստասիադիսի հետ ներկա է գտնվել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության բացօթյա թանգարանում հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը: 1958թ. թվագրվող Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից նվիրել […]

Մայրը դանակահարել է 14-ամյա որդուն՝ համակարգչով խաղալու համար

Օմսկում քրեական գործ է հարուցվել կնոջ նկատմամբ, ով դանակահարել է հարազատ որդուն։ Ինչպես պարզվել է, մայրը 14-ամյա որդուց խլել է համակարգիչը, որպեսզի նա այլեւս խաղեր չխաղա։ Երբ որդին փորձել է խլել համակարգիչը, մայրը դանակահարել է որդուն։ Ավելի ուշ ոստիկաններին թե մայրը, թե որդին ասել են, թե տղային փողոցում են դանակահարել, անհայտ անձինք։ Սակայն ոստիկանները ամեն […]

Կիպրոսում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարի կրկնօրինակը

Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների միջև մշակութային համագործակցության շրջա­նակում` ս. թ. մարտի 16-ին, Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից այգում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը: Խաչքարի հանդիսավոր բացմանը ներկա կգտնվեն երկու երկրների Նախագահները: Արարողությանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Կիպրոսի կրթության և մշակույթի նախարար Կոստաս Կադիսը: Խաչքարի տեղադրման առա­ջարկը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության […]

Գլենդելում ապրիլի 24-ին դպրոցները փակ կլինեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության

Գլենդելը դարձել է ԱՄՆ առաջին քաղաքը, որտեղ բոլոր դպրոցները ապրիլի 24-ին փակ կլինեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այդ մասին տեղեկացրել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից։ Նշվում է, որ Գլենդելի համայնքային դպրոցական խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 24-ը հռչակել «Հայոց ցեղասպանության հիշատակության օր»: «Սա մեծ օր է Հայ դատի և բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են […]

Մայր Թերեզայի սրբադասման օրը հայտնի է

Կաթոլիկ եկեղեցու միանձնուհի Մայր Թերեզան այս տարվա սեպտեմբերի 4-ին սրբերի շարքը կդասվի։ Այդ մասին հայտնել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Հիշեցնենք, որ Պապն անցած տարի ճանաչել էր Մայր Թերեզայի կողմից 2-րդ «հրաշագործության» իրագործումը: 2003թ. Կաթոլիկ եկեղեցին Մայր Թերեզային դասել է երանելիների շարքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի