14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Վլ. Պուտինը պարգեւատրել է Գագիկ Աբրահամյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայկական «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրի նախագահ Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է ՌԴ «Բարեկամության» շքանշանով:  ՌԴ նախագահը պետական պարգևներով պարգևատրել է մի խումբ ականավոր ռուսների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների, գրում է kremlin.ru-ն։ Պարգևատրվածների թվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայկական «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ  Գագիկ Աբրահամյանը, ով […]

Դուբայը հայտնվել է ջրի տակ. կան զոհեր /վիդեո/

Վերջին մի քանի տարիների մեջ առաջին անգամ Արաբական Էմիրություններում այնպիսի անձրեւներ են եկել, որ Դուբայ քաղաքը բառացիորեն ջրի տակ է հայտնվել։ Քաղաքում մեքենաները բառացիորեն լողում էին։ Համաձայն տեղեկությունների՝ ուժեղ անձրեւների եւ քամու հետեւանքով կան նաեւ զոհեր, սակայն նրանց կոնկրետ թիվը չի նշվում։

Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովին Դավութօղլուն նոր առաջարկներ է ներկայացրել

Մարտի 7-ին Բրյուսելում կայացավ Թուրքիա- Եվրամիություն (ԵՄ) գագաթնաժողովը:  «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկատվությամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ժողովի շնորհիվ Եվրոպան մոտեցել է փախստականների ճգնաժամ հանգուցալուծմանը: Կանցլերի խոսքով՝ չնայած կողմերի միջև որոշ հարցեր դեռ հստակեցման կարիք ունեն, բայց «ԵՄ-ն և Թուրքիան առաջընթաց քայլ են կատարել»: Հանդիպման վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 18-ին կայանալիք գագաթնաժողովի […]

Ֆրանսիայի կողմից 1992թ. աղդամյան դեպքերի առնչությամբ Ադրբեջանի կազմակերպած միջոցառումներին որևէ պաշտոնական հովանավորչություն առկա չէ

Ֆրանսահայ Nouvelles d’Arménie պարբերականը հաղորդում է, որ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF)համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը մարտի 7-ին հանդիպում են ունեցել Ֆրանսիայի նախկին ռազմիկների հարցերով պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինիի հետ՝ քննարկելու Փետրվարի 26-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության կողմից Փարիզի Հաղթական կամարի տակ կրակի բորբոքման արարողությունը ադրբեջանական քարոզչության վերածելու փորձը և դրա անթույլատրելիությունը: CCAF համանախագահները դատապարտել են […]

Սիրիացիները՝ Կանադայում/ ֆոտո

Փյունիկյան Ադոնիս Աստծո անունը կրող Կանադայի «Ադոնիս» սուպերմարկետների ցանցն օգնության ձեռք է մեկնել սիրիացի փախստականներին՝ աշխատանքի ընդունելով տասնյակ նորեկների: Ամեն օր, երբ գնորդները մտնում են «Ադոնիս» սուպերմարկետ, նրանք ամենայն հավանականությամբ առնչվում են վերջերս երկիր ժամանած սիրիացի փախստականների հետ: Երբ Կանադան անցած նոյեմբեր ամսին իր դռները բացեց 25.000՝ իրենց վերաբնակությունը հաստատող սիրիացի փախստականների առջև, «Միջին արևելյան […]

Զոքանչը պատվիրել է փեսայի սպանությունը

44-ամյա Իվան Սմերկունովը՝ Իրկուտսկի բնակիչ, ապշել էր, երբ փողոցում նրան մոտեցան ոստիկաններն ու ասացին, որ զոքանչը պատվիրել է իր սպանությունը։ Տղամարդուն սկզբում անգամ թվացել է, թե ընկերները որոշել են կատակել իր հետ, սակայն հայտնվելով ոստիկանական բաժանմունքում՝ հասկացել է՝ այս ամենը լրիվ լուրջ է։ «Այդ մասին ես ոչինչ չգիտեի, միայն երբ մայրիկիս ձերբակալեցին, ամուսինս պատմեց ամեն […]

40 միլիոն մարդ արեւի խավարման ականատեսն է դարձել /վիդեո/

Աշխարհում 40 միլիոն մարդ նախօրեին ականատես է արեւի խավարմանը։ Հատկապես Ինդոնեզիայի բնակիչների բախտն է բերել, այստեղից արեւի խավարումն ամենից լավ է երեւացել։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ են ժամանել Ինդոնեզիա՝ բնության այս արտասովոր երեւույթին ականատես լինելու համար։

Տղամարդու մասնագիտությամբ հայուհիները․ Лента.ру-ն՝ հայ կանանց մասին /ֆոտոշարք/

Ռուսական Лента.ру կայքը PAN Photo գործակալության հետ միասին կանանց միջազգային տոնի առթիվ անդրադարձել է հայ կանանց, որոնք տղամարդկային մասնագիտություն են ընտրել իրենց համար եւ չեն փոշմանել։ Հայաստանը պատրիարխալ պետություն է։ Եւ չնայած կանանց բարձր կրթվածության մակարդակին՝ նրանք շատ ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ, գրում է Лента-ն։ Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը, Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցողների 60 տոկոսը […]

Հայկական գինու համտես՝ Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 13 զբոսաշրջային ընկերություններ մարտի 9-13-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցում են  ՛՛ITB’2016՛՛ զբոսաշրջային ամենամյա միջազգային ցուցահանդեսին: ՛՛ITB’2016՛՛-ը 50-րդն է իր պատմության ընթացքում և հոբելյանական ցուցահանդեսին շուրջ 10 000 մասնակիցներ է հավաքել 5 մայրցամաքի 185 երկրներից: Կազմակերպիչներն այս տարի մասնավոր հատվածից մոտ 200 000 այցելուների են սպասում, որոնց շարքում նաև՝ խոշոր […]

Դանակը ձեռքին հարձակվել է զբոսաշրջիկների վրա․ զոհ եւ վիրավորներ /վիդեո/

Իսրայելում՝ զբոսաշրջային Յաֆֆե քաղաքում, տղամարդը, դանակը ձեռքին, հարձակվել է անցորդների վրա ու դանակահարել նրանց։ Վիրավորները հիմնականում զբոսաշրջիկներ են եղել։ Այժմ ոստիկանները ստուգում են հանցագործի կապը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Լուրջ հիմքեր կան կարծելու, որ նա ահաբեկիչ է։ «Ես ճիչեր լսեցի, վազեցի այնտեղ, գետնին տղամարդ էր ընկած ամբողջովին արյան մեջ, նա ռուսերեն էր խոսում»,- պատմել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի