20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ընկնելուց վայրկյաններ առաջ Ռոստովի ինքնաթիռում անմարդկային ճիչեր են լսվել /վիդեո/

Ռոստովի կործանված ինքնաթիռի սեւ արկղերը վերծանվել են։ Հնարավոր է, որ ինքնաթիռը սկսել է ընկնել ավտոպիլոտի անջատելու արդյունքում։ Նշվում է, որ ընկնելուց առաջ 6 վայրկյանի ընթացքում թե օդաչուների, թե ինքնաթիռի սրահից անմարդկային գոռոցներ ու ճիչեր են լսվել, հայտնում է «Россия 1»-ը։ Նշվում է, որ վայրէջքի փորձից առաջ ինքնաթիռը բարձրացել է, ապա 40 վայրկյան ավտոմատ է բարձրացել, ինչից […]

Պապը դատապարտում է մանկապիղծ-հոգեւորականներին

Ավագ Ուրբաթի աղոթքի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է մանկապիղծ-հոգեւորականներին։ Նա ասել է, որ եկեղեցու նման սպասավորները «սխալ հոգեւորականներ են, որոնք փոխանակ իրենց ամբիցիաներից հրաժարվեն՝ անմեղներին պատվազրկում են»։ Պապը տեղեկացրել է, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը կզբաղվի հոգեւորականների հարցերով, որոնք ծածկում են մանկապիղծների մեղքերը։      

Շոկ. ծնողները խեղդել են նորածնին

Նիժնի Նովգորոդում երիտասարդ զույգը լոգարանում խեղդել է իրենց նորածին որդուն պարտքերի պատճառով։ Հանցագործությունն արվել է դեռ այս տարվա սկզբին, սակայն իմացվել է միայն այսօր, երբ հայտնաբերել են փոքրիկի մարմինը։ 26-ամյա Վալերիայի հղիությունը ցանկալի չէր, նա 9 ամիսների ընթացքում ոչ մի անգամ բժշկի չի գնացել։ Ծննդաբերել է տանը, առանց որեւէ մեկի օգնության։ Չնայած ամեն ինչին՝ տղան […]

Վլադիմիր Պուտինը Քադիրովին նշանակել է Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռամզան Քադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին։ Նա հույս է հայտնել, որ նա հետագայում կմասնակցի սեպտեմբերյան ընտրություններին, գրում է lifenews-ը։ Պուտինն ու Քադիրովը այսօր հանդիպել են, որի ընթացքում Պուտինը հիշեցրել է, որ նախագահի պաշտոնում Քադիրովի ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 5-ին: «Իմ կողմից այսօր հրամանագիր է ստորագրվել ձեզ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի […]

Աշխարհը հիշում է զոհ դարձած ստրուկների օրը/ վիդեո

Ավելի քան 400 տարի առաջ 15 միլիոն տղամարդիկ, կանայք եւ երեխաներ զոհ դարձան տրանս- ատլանտյան ողբերգական ստրկավաճառությանը, որոն համարվում է համաշխարհային պատմության պատմության ամենամութ էջերից մեկը: ՄԱԿ-ի կողմից  մարտի 25-ը նշվում է Ստրկության զոհերի հիշատակման և տրանս-ատլանտյան ստրուկների առևտրի միջազգային օր: Իսկ անցյալ տարի ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) կագնեցվեց զոհերիհիշատակին նվիրված հուշարձան:

Լավրովը կայցելի Բաքու

Կազմակերպվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյլ Լավրովի այցը Բաքու: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կարող եմ ասել, որ նման այց մշակվում է, երբ ադրբեջանական կողմի հետ որոշվի ժամկետը, մենք կհայտարարենք եւ այցի ժամկետի, եւ բովանդակության մասին», -ասել է Զախարովան: Ենթադրվում է, որ բանակցությունների գլխավոր հարցերը պետք է հանդիսանան Իրանի, […]

Քերին թվել է պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհանվեն /վիդեո/

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում։ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Քերին ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, սակայն պայմանով, որ Մինսկյան համաձայնությունները իրականացվեն։ «Եթե մինսկյան համաձայնագրի բոլոր կետերն իրականացվեն, այդ թվում՝ Ուկրաինայից զենքի դուրսվերումն ու […]

Կինը պատուհանից նետել է 2 տարեկան դստերը

Տոլյատիում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երիտասարդ կնոջ նկատմամբ, ով հարազատ դստերը ցած է նետել 5-րդ հարկի պատուհանից։ Փոքրիկը բարեբախտաբար ողջ է մնացել, նա այժմ հիվանդանոցում է՝ գլխի վնասվածքներ ունի։ Կինը սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել, նախ տան իրերն է պատուհանից ցած նետել, ապա՝ 2 տարեկան դստերը։ Ինչպես պարզվել է, կինը հոգեկան խնդիրներ ունի։

Քամին շրջել է ինքնաթիռը /վիդեո/

Նորիլսկի օդանավակայանում ուժեղ քամին շրջել է ինքնաթիռը։ Ուղեւորատար ինքնաթիռը կանգնած է եղել, օդանավակայանը փակ էր եղանակի պատճառով։ Միջադեպի կադրերը հայտնվել են համացանցում։ Նշվում է, որ Նորիլսկում քամին ավերածություններ է արել, մի կին է մահացել։  

Թուրքիայից կին-մահապարտներ են ուղարկվել Ռուսաստան

Թուրքիայում 16 կանայք, ովքեր իրենց «Քյաջի ալ Բիրուի» գրոհայիններ են անվանում, հատուկ նախապատրաստում են անցել եւ եվրոպական երկրների միջոցով ներթափանցել են Ռուսաստան՝ այստեղ ահաբեկչություններ իրականացնելու համար, գրում է LifeNews-ը։ «Թուրքիայի մարզական ճամբարներից մեկում 16 կանանց են նախապատրաստել, որոնք փետրվարի վերջին մեկնել են Ռուսաստան՝ դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ կատարելու»,- ասել է իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը։ Նշվում է, որ ահաբեկիչների թիրախում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի