Ռոստովի ինքնաթիռը քամին է քշել․ նոր մանրամասներ /ֆոտո/
Այս գիշեր Դոնի Ռոստովում քամին այնքան ուժգին է եղել, որ օդանավակայանի դիսպետչերները ոչ մի վայրկյան էկրաններից աչքերը չեն կտրել։ Ավելի վաղ նրանք զգուշացրել էին կործանված ինքնաթիռի օդաչուներին՝ ի սկզբանե թռիչք չիրականացնել, սակայն Դուբայի օդանավակայանում նրանց չէին լսել։
Հիշեցնենք, որ FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը այսօր գիշեր կործանվել է Դոնի Ռոստովի օդանավակայանում, ինչի արդյունքում 66 հոգի է մահացել։
Օդանավում հիմնականում ռուսներ էին՝ վերադառնում էին հանգստից։
Lifenews-ը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռն եւս մեկ ինքնաթիռ, որը Մոսկվայից էր թռչում, մի քանի շրջան են արել օդանավակայանի վրա, որպեսզի կարողանան վայրէջք կատարել։ Քամու հզոր հարվածից երկու օդանավն էլ ցնցվել են, Մոսկվայից թռչող ինքնաթիռը որոշել է վայրէջք չկատարել, ինքնաթիռը ուղղություն է վերցրել դեպի Կրասնոդար, դրանից հետո եւս մեկ ինքնաթիռ է դեպի Կրասնոդար մեկնել, կործանված ինքնաթիռի օդաչուն որոշել է ռիսկի դիմել ու վայրէջք կատարել։
«Սարսափելի քամի էր, հեղեղում էր, սակայն օդաչուն որոշեց վայրէջք կատարել, կարելի է ասել՝ քամին քշեց օդանավը, այնպիսի ուժեղ քամի բարձրացավ։ Օդաչուն վերջին պահին փորձեց վայրէջք չկատարել, փոխել ուղղությունը, սակայն արդեն ուշ էր»,- պատմել են Դոնի Ռոստովի օդանավակայանի դիսպետչերները։
Ինքնաթիռը քամուց ուժեղ ցնցվել է, ապա հրդեհ է բռնկվել։
Նախնական տեղեկություններով՝ այն նաեւ տեխնիկական խնդիրներ է ունեցել։