Charlie Hebdo-ն Բրյուսելի ահաբեկչությունների մասին ծաղրանկար է հրապարակել

Ֆրանսիական Charlie Hebdo հանդեսը ծաղրանկար է հրապարակել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների թեմայով։ Նկարում պատկերված են ահաբեկչության մեջ կասկածվող տղամարդիկ։ Նկարը մեկնաբանված է՝ Դու պատուհանի մո՞տ ես վերցրել, թե միջանցքի․․․
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչական պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։