14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը 50 հազար եվրո կվճարի․ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Զալյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է վճիռը «Զալյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործը դատարան էին ներկայացրել ՀՀ զինված ուժերի նախկին ծառայողներ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը՝ բողոքելով, որ կասկածվել են երկու այլ զինծառայողի սպանության մեջ և մեղքն ընդունել են բռնությունների և ճնշումների արդյունքում: Նրանք բողոքել էին նաև, որ ապօրինի կերպով ազատազրկված են եղել:

ՄԻԵԴ-ը միաձայն վճռել է, որ չի հայտնաբերվել խախտում Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով, որով արգելվում են կտտանքները և անմարդկային ու ինքնասիրությունը ոտնահարող արարքները: Միաժամանակ արձանագրվել է, որ նույն հոդվածով խախտվել է գործի քննությունը պատշաճ կերպով իրականացնելու ընթացակարգը:

Եվրոպական դատարանը վճռել է նաև, որ դիմողներից մեկի՝ Զալյանի նկատմամբ խախտվել են կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, որոնք առնչվում են ազատության և անվտանգության իրավունքին:

Դատարանը որոշել է, որ Հայաստանը պետք է որպես դրամական փոխհատուցում Զալյանին վճարի 20 հազար եվրո, իսկ Սարգսյանին ու Սերոբյանին՝ 15 հազարական:

«Մատաղիսի գործ» անունով հայտնի դատական այս գործով երեք ժամկետային զինծառայողները 2005 թվականին դատապարտվել էին 15 տարվա, իսկ մեկ տարի անց` Վերաքննիչ դատարանի կողմից՝ ցմահ ազատազրկման: Տարիներ անց` 2012թ. միայն Վճռաբեկ դատարանի վճռով արդարացվել էին: Նրանք պնդում են, որ իրենց նկատմամբ բռնություններ և ճնշումներ էին գործադրվել, որոնց ներքո էր Ռազմիկ Սարգսյանը ընդունել իր և երկու ծառայակիցների մեղքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ