24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ 8 քաղաքներ կմասնակցեն «Մոլորակի ժամ» համաշխարհային արշավին

Հայաստանի 8 քաղաքներ մարտի 19-ն կմասնակցեն«Մոլորակի ժամ» համաշխարհային արշավին, նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել՝ լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:

ԷկոԼուրը ճշտեց, թե ԵՄ-ի նախաձեռնած Քաղաքապետերի Դաշնագրին միացած Հայաստանի որ քաղաքներն են մասնակցելու այս արշավին: «Մոլորակի ժամ» արշավին  կմասնակցեն Երեւանը,  Սպիտակը, Աշտարակը, Արթիկը, Գյումրին, Դիլիջանը եւ Հրազդանը: Ակցիայի մասնակիցները լույսերը կմարեն 20:30-ից 21:30-ը /տեղական ժամանակով/:

Քաղաքապետերի Դաշնագիրն ստորագրող քաղաքները նպատակ ունեն մինչև 2020թ. ածխաթթու գազի (CO2) արտանետումները նվազեցնել առնվազն 20%-ով:

Երեւանում կանջատվի  մայրաքաղաքի շենքերի և խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին և փողոցային լուսավորությունը:  Նաեւ այս տարի Երևանում տեղի կունենա հեծանվային ֆլեշ-մոբ երթ, որը կմեկնարկի Մաշտոցի պուրակից ժամը 20:30՝ շարժվելով քաղաքի կենտրոնական փողոցներով: ֆլեշ-մոբ երթը միտված է հասարակությանը ներգրավել «Մոլորակի ժամ» ակցիային՝ խթանելով այլընտրանքային տրանսպորտի օգտագործման ծավալների ավելացումը: Բացի հեծանվային երթից Մաշտոցի պուրակում տեղի կունենա համերգային ծրագիր «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խմբի և «Խազեր» երգչախմբի մասնակցությամբ, որը կսկսվի երեկոյան 20:20:

Մանրամասը` ecolur.org կայքում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ