Տղամարդու մասնագիտությամբ հայուհիները․ Лента.ру-ն՝ հայ կանանց մասին /ֆոտոշարք/
Ռուսական Лента.ру կայքը PAN Photo գործակալության հետ միասին կանանց միջազգային տոնի առթիվ անդրադարձել է հայ կանանց, որոնք տղամարդկային մասնագիտություն են ընտրել իրենց համար եւ չեն փոշմանել։
Հայաստանը պատրիարխալ պետություն է։ Եւ չնայած կանանց բարձր կրթվածության մակարդակին՝ նրանք շատ ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ, գրում է Лента-ն։
Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը, Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցողների 60 տոկոսը կանայք են։ Այնինչ նրանց վաստակած գումարը 34 տոկոսով քիչ է տղամարդկանց վաստակած գումարներից։ Հայաստանում երբեք նախագահի կամ վարչապետի կին թեկնածու չի եղել, 49 քաղաքներից եւ ոչ մեկի քաղաքապետը կին չէ։
Սակայն ամեն կանոնն իր բացառությունն է ունենում։ Կայքը ներկայացնում է այն հայուհիներին, որոնք տղամարդկային մասնագիտություն են ընտրել ու երբեք չեն փոշմանել դրա համար։
Աստղիկ, դիպուկահար
Գայանե Համբարյան, կոշկակար
Էլինար Վարդանյան, պատգամավոր
Լուսիկ Բայրամյան, գինեգործ
Հայաստան Ներսիսյան, քանդակագործ
Մարինե Զովելյան, փրկարար
Միլենա Պողոսովա, օպերատոր
Մարգարիտ Եսայան, պատգամավոր
Վարդուհի Մինասյան, դիրիժոր