20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք մտցրել էր 2014-ի մարտին։ Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին վերջերս հայտարարել էր, որ հնարավոր է՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հանվեն։ Սակայն դա, փաստորեն, տեղի չունեցավ։

Ալլահն էր հրամայել․ ինչու է դայակը գլխատել 4-ամյա երեխային

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ Մոսկվայում դաժան սպանություն էր տեղի ունեցել։ Դայակը գլխատել էր 4-ամյա երեխային եւ նրա գլուխը ձեռքին՝ փողոցում սպառնում էր պայթեցնել ինքն իրեն։ Կնոջը՝ Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովային, ոստիկանները ձերբակալել են։ Հարցաքննության ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչու է նման բան արել, ասել է` «Ալլահն էր հրամայել»։ Նշվում է նաեւ, որ կինը ոստիկաններին […]

2050 թվականին մարդկությանը սպառվում է սննդի սուր պակաս. WWF

Եթե Երկրի բնակչությունն աճի այնպես, ինչպես այսօր, իսկ սննդի արտադրության եղանակները եւ մարդկանց սննդային նախապատվությունները չփոխվեն, ապա 2050 թվականին մարդկությունը սննդի սուր պակաս կզգա: Այդ մասին ասված Է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից պատրաստված զեկույցում: «Արդեն այժմ գյուղատնտեսության կարիքների համար օգտագործվում Է այն հողերի 50 տոկոսը, որտեղ հնարավոր Է բուսականության աճումը: Ըստ որում սննդի […]

Պուտինը պաշտպանել է Հայաստանին «Պաշտպանական համակարգեր»-ում ընդունելու կառավարության առաջարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել Է Հայաստանին «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբում ընդունելու համար ՀՀ-ի հետ բանակցություններ անցկացնելու կառավարության առաջարկը, խումբ, որն ստեղծվել Է Բելառուսի հետ համատեղ: Համապատասխան կարգադրությունը մարտի 2-ին զետեղված Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: «Ընդունել «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման վերաբերյալ ՌԴ-ի կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ համաձայնագրին  Հայաստանի Հանրապետության […]

Ռուսատանն արգելել է ԳՄՕ պարունակող մթերքների ներկրումը

Ռուսաստանը դարձել է առաջին երկիրը, որն արգելել է ԳՄՕ պարունակող մթերքների ներկրումը երկիր։ Արգելվել են հատկապես ԱՄՆ-ից ներկրվող եգիպտացորենն ու սոյապարունակող մթերքները, որոնք ամենաբարձր քանակի ԳՄՕ պարունակող մթերքներն են։ Ակնկալվում է, որ Ռուսաստանի օրինակին կհետեւեն մի շարք երկրներ, ինչը ԱՄՆ-ի գյուղատնտեսության համար բավականին մեծ հարված կլինի։  

Սիրիայում ձերբակալել են ռուս օդաչուին սպանած թուրք զինյալին

Սիրիայի կառավարական ուժերը բռնել են այն թուրք գրոհայինին, որը 2015 թվականի նոյեմբերին սպանել էր թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռի օդաչուներից մեկին, գրում է Ermenihaber.am-ը: Այս մասին տեղեկացնող թուրքական «Haber7» լրատվական կայքը հղում է տալիս Իրանի կիսապաշտոնական «Fars» լրատվական գործակալությանը: Առայժմ մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում թուրք զինյալի ինքնության և ձերբակալման հանգամանքների մասին: […]

Ասադը մտադիր չէ թողնել Սիրիայի նախագահի պաշտոնը

Միայն Սիրիայի քաղաքացիներն իրավունք ունեն որոշել, թե ով պետք է լինի իրենց նախագահը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, գրում է ТАСС գործակալությունը։ Լրագրողի այն հարցին, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ, թե ոչ, նա ասել է՝ իհարկե ոչ։ «Դա մեր գործն է, դա Սիրիայի գործն է: Միայն Սիրիայի քաղաքացիներն իրավունք ունեն՝ որոշել, […]

Ձերբակալվել է օրենքով գող «Անդո Խրամոյը»

Մոսկվայում ձերբակալվել է 43 -ամյա օրենքով գող Անդրանիկ Հարությունյանը՝ Անդո Խրամոյ մականունով, հայտնում է Росбалт-ը։ Անդրանիկ Հարությունյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել թմրադեղերի ապօրինի շրջանառության համար։ Դատարանի որոշումով նա դեռ կես տարի առաջ պետք է լքեր Ռուսաստանի տարածքը, սակայն դեռ այդ երկրի տարածքում է գտնվել, ինչի համար էլ ձերբակալվել է։

Դոլարը կարող է հասնել 70 ռուբլու․ ինչ են կանխատեսում մասնագետները

Այսօրվա տվյալներով՝ դոլարը կազմում է 74,05 ռուբլի, եվրոն՝ 80,53 ռուբլի։ Սակայն մասնագետները կարծում են, որ ռուբլին աստիճանաբար կամրապնդվի։ Ֆինանսիստ Բորիս Բելկինի կանխատեսմամբ՝ ռուբլու ամրապնդումը տեղի կունենա դանդաղ, սակայն հաստատուն քայլերով։ «Ռուբլին լավ շանսեր ունի մոտակա շաբաթների ընթացքում ավելի ամրապնդվելու։ Սակայն անկասկած, դա կախված է նավթի գնից։ Նավթի գինը կարող է հասնել 39 դոլարի, ինչից հետո, կարծում […]

Մոսկվայում հետաձգել են չվերթների մեծ մասը

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել են թռիչքների մեծ մասը։ Այստեղ հզոր ձնաբուք է, միայն այս գիշերվա ընթացքում տեղացել է մեկ ամսվա նորմայի 60 տոկոսի չափով ձյուն։ Նշվում է, որ ավելի քան 80 ավիաթռիչք է հետաձգվել, որոնցից 68-ը՝ Շերեմետեւո օդանավակայանից։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի