13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թուրքիան ցավակցել է Ռուսաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը  պաշտոնապես ցավակցել է Ռուսաստանին՝ Վորկուտայի «Սևեռնայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Խորապես վշտացած ենք հանքահորի պայթյունի հետևանքով մի շարք մարդկանց զոհվելու և որոշների՝ դեռևս փլատակների տակ մնալու լուրերի առնչությամբ: Ռուս ժողովրդին և մասնավորապես զոհվածների հարազատներին հայտնում ենք մեր ցավակցությունները, իսկ վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում: Հուսով ենք, որ հանքահորի փլատակների տակ մնացած հանքափորները և նրանց այդտեղից դուրս բերելու համար աշխատող փրկարարները հնարավորինս շուտ ապահով վայրում կլինեն»։

Հարկ է նշել, որ հանքահորում մի քանի օրում երկու պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ