07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Տիգրան Սարգսյանն ու Ղրղզստանի նախագահը հանդիպել են

Նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Այդ մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ գործունեության առանցքային ուղղություններին, արդիական խնդիրների լուծմանը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորման զարգացման հետագա առաջնահերթություններին:

Ղրղզստանի նախագահը նշել է, որ ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցությունը համընկել է համաշխարհային տնտեսությունում ոչ բարվոք գործընթացների հետ, ինչը նոր մարտահրավերներ է ի հայտ բերել միության անդամ բոլոր երկրների համար: «Ցանկալի է, որպեսզի արդարանան բոլոր ղրղզների ակնկալիքները ինտեգրացիոն գործընթացից»,-ասել է Ալմազբեկ Աթամբաևը:

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ Ղրղզստանի միացումը ԵԱՏՄ-ին թույլ է տվել նվազեցնել գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը երկրի վրա: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջնահերթություններից մեկն էլ միության անդամ երկրների բնակչության կենսամակարդակի բարձրացումն է»,-հավաստիացրել է Տիգրան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ