25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բունդեսթագի «Կանաչները» խոստանում են «Ցեղասպանության հարցը «հանել գորգի տակից»

Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարց, որի քննարկման առաջարկով հանդես է եկել «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունը: Փետրվարի 25-ին` օրվա երկրորդ կեսին`Բեռլինի ժամանակով 15։45-ին, քաղաքական այդ ուժը հանդես է գալու զեկույցով, որի ներկայացման եւ քննարկման համար նախատեսված է 45 րոպե, գրում է armradio.am-ը: Ինչպիսի՞ քննարկում է փետրվարի 25-ին սպասվում Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, ի՞նչ փաստաթուղթ է շրջանառվում: Գերմանիայի Բունդեսթագի  «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրն այս հարցերի շուրջ բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուր»-ին:    

Ինչպիսի՞ քննարկում է փետրվարի 25-ին սպասվում Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, արդյո՞ք ի արդարացում Կանաչների կուսակցության կընդունվի նոր փաստաթուղթ: Կլինի՞ քվեարկություն, թե՞ ոչ, ի՞նչ է ակնկալում հայամետ բանաձեւի ընդունմանը մշտապես ձեռնամուխ լինող քաղաքական ուժի ղեկավարը:

«Ռադիոլուր»- ի հետ բացառիկ զրույցում Գերմանիայի Բունդեսթագի «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը մանրամասնում է՝ խոսքը գնում է ոչ թե պարզապես հիշատակման արարողության, այլ՝ Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագծի ներկայացման եւ դրա շուրջ քննարկման մասին:

Առաջին ընթերցման թեմա է «Կանաչների» հայտարարությունը, որում 1915-ի իրադարձությունները հստակ ձեւակերպվում են որպես Ցեղասպանություն: «Հուսով եմ` մեզ ՝ ընդդիմությանն ու կառավարությանը կհաջողվի խորհրդարանում ընդհանուր հայտարարի գալ  100 տարի առաջ իրագործված Ցեղասպանության վերաբերյալ: Դա շատ կարեւոր ազդակ կլինի Ցեղասպանության 100-րդ տարելիցին` այն իրագործողների իրավահաջորդների համար: Պետք է առաջին հերթին շեշտել` դա Ցեղասպանություն էր, երկրորդ` Գերմանիան դրան մեղսակից էր, երրորդ` մենք ամեն ինչ պետք է անենք, որ հայ-թուրքական սահմանը բացվի»։

Կանաչների կուսակցությունը ձեռնամուխ է եղել, որպեսզի քննարկմանն անմիջապես հաջորդի քվեարկությունը: «Սակայն դեռ հարց է, արդյո՞ք իշխող կոալիցիայում ունեն այդպիսի տրամադրություն: Եթե ոչ, հինգշաբթի տեղի կունենա միայն քննարկում եւ ոչ քվեարկություն: Այդ դեպքում բանաձեւը կրկին կուղարկվի հանձնաժողովներ` քննարկման, որտեղ դրան նույն ճակատագիրն է սպասում, ինչ 2015-ի ապրիլի 24-ին ներկայացվածին` երկար «դրված մնալ», քանի որ կոալիցիան  հետաքրքրված չէ թեմայի վերաբարձրացմամբ»,- մանրամասնում է Բունդեսթագի «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը:

Որքանո՞վ է հավանական պրոհայկական բանաձեւի ընդունումը: Զրուցակիցս նախ հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության մասին պաշտոնապես արդեն խոսել է երկրի բարձրագույն ղեկավարությունը: Հիմա երկրի կառավարությունը ցանկանում է հարցը կրկին «գորգի տակ գլորել»` քաղաքական շահերից ելնելով: «Կարծում եմ` դա նրանց չի հաջողվի: Անգամ եթե, մեր ցանկությանը հակառակ, ընդդիմության եւ իշխանության մեկ միասնական բանաձեւ չլինի, միեւնույն է` վստահ եմ` զեկուցողները կկիսեն Կանաչների հիմնավորումներն ու տեսակետերը»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ