12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Հայկական մշակույթի շաբաթ` Տոկիոյում

Մարտի 22-27-ը Տոկիոյում անցկացվեց հայկական մշակույթի շաբաթ, որի ընթացքում տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ` հայ և ճապոնացի արվեստագետների մասնակցությամբ։ Շաբաթը մեկնարկեց «Դայկանյամա Հիլսայդ տերաս» սրահների համալիրում, որտեղ Ճապոնիայի «Շոգակայ» միությունը ներկայացրեց հայաստանյան մոտիվներով ճապոնական գեղագրության արվեստը, ցուցադրվեցին հայազգի դիզայներ, նկարիչ Արև Պետրոսյանի և ճապոնացի գեղանկարիչ Մակոտո Մաեդայի աշխատանքները։ Շաբաթվա ընթացքում տեղի ունեցան Արաքս Մանսուրյանի մենահամերգը՝ ճապոնացի […]

Եգիպտոսում ուղեւորներով լի ինքնաթիռ են առեւանգել

Եգիպտոսում անհայտ անձինք ուղեւորատար ինքնաթիռ են առեւանգել։ Ինքնաթիռն իրականացնում էր Ալեքսանդրիա-Կահիրե չվերթը։ Որոշ տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիպրոսում, հայտնում է «Интерфакс»-ը։ Ինքնաթիռում 82 ուղեւոր է եղել։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։    

Թուրք-գերմանական սկանդալ․ Էրդողանին ծաղրել են գերմանական հեռուստաընկերությունով /վիդեո/

Լուրջ սկանդալ է հասունանում Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ։ Անկարային վրդովվեցրել է այն փաստը, որ գերմանական ARD հեռուստաընկերությունը 2 րոպեանոց ֆիլմ է նկարահանել, որում ծաղրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Այս հոլովակի համար Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի Արտաքին գործերի  նախարարություն։ Սակայն թե ինչ են խոսել այնտեղ, հայտնի չէ։ Հաղորդման մեջ ցուցադրել են […]

Ուղտը փախել է գազանանոցից եւ հանգիստ շրջել քաղաքի փողոցներով /վիդեո/

Ուֆա քաղաքում օրերս բնակիչները շոկի են ենթարկվել։ Քաղաքի փողոցներով հանգիստ զբոսնել է ուղտը։ Ապշած անցորդները լուսանկարել եւ նկարահանել է կենդանուն, ով ոչ ոքի չէր անհանգստացնում, խաղաղ զբոսնում էր։ Ինչպես պարզվել է, ուղտը՝ Յաշան, փախել էր քաղաքի գազանանոց։ Կենդանուն բռնել եւ վերադարձրել են գազանանոց։

Դոնալդ Թրամպը ութերորդ անգամ պապիկ է դարձել /ֆոտո/

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպի ընտանիքում ուրախ իրադարձություն է՝ նրա դուստր Իվանկան ու նրա ամուսին Ջարեդ Կուշները երրորդ անգամ ծնող են դարձել, իսկ ահա բուն Դոնալդ Թրամպը ութերորդ անգամ է պապիկ դարձել։ Նա լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ։ Մայրն ու փոքրիկն իրենց հրաշալի են զգում եւ շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից։ Հարկ է […]

Ռուսաստանցի զբոսաշրջիկները Թուրքիայի փոխարեն Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան են մեկնում

Ռուսաստանցի զբոսաշրջիկները փոխարինել են Թուրքիան Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Ռուսական զբոսաշրջային գործակալությունները նշում են, որ կտրուկ աճել են դեպի այս երկրներ զբոսաշրջիկների հոսքը, հայտնում է «Коммерсантъ»-ը։ «Դեպի Վրաստան, Հայաստան ու Ադրբեջան ամրագրված շրջագայությունները աճել են 50 տոկոսով։ Մեծացել է նաեւ Աբխազիայի եւ Կրասնոդարի շրջանի նկատմամբ հետաքրքրությունը»,- նշում են տուր-օպերատորները։ Նրանց տվյալներով՝ այս ամառ միայն […]

Էրեբունին՝ աշխարհի ամենահին ամրոցների ցանկում

Forbes Russia-ն Էրեբունի ամրոցն ընդգրկել է աշխարհի ամենահին  9 ամրոցների ցանկում: Այս մասին գրում է Hayastannews.com  լրատվական կայքըն եւ հավելում, որ ցանկում ընդգրկվել է նաեւ Ղրիմի Ասանդրան, հին Լադոգի  Րյուրիկովի ամրոցը, Հալեպի միանուն ամրոցը, Հանոյում գտնվող Կոլոա ամրոցը,   Դորստում գտնվող Մեյդենը, Ուջարմայում գտնվող միանուն ամրոցը, Ինկատկայի ամրոցը, Կարակալպայիայի Ջանբաս Կալա ամրոցը։ «Էրեբունի բերդ, որը […]

Հռոմի պապը շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորական ուղերձ է հղել Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին` իր հոգևոր ծառայության 25-ամյակի առթիվ: Այս մասին գրում է prensaarmenia.com.ar կայքը եհ նշում, որ շնորհավորական նամակում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը մասնավորապես նշել է. «Սիրելի’ եղբայր, հայ համայնքը նշում է Ձեր առաջնորդության 25-ամյակը: Շնորհակալական աղոթքով միանում այս ուրախությանը: Թո’ղ […]

Օբաման մերժել է Էրդողանի՝ անձնական հանդիպման խնդրանքը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անձնական հանդիպման առաջարկը, հայտնում է The Wall Street Journal-ը։ Սպիտակ տնից հայտնել են, որ «Էրդողանի հետ երկկողմանի բանակցությունների անհրաժեշտություն չկա»: Ավելի վաղ Էրդողանը Օբամային հրավիրել էր միանալ իրեն` Մերիլենդում թուրքական մզկիթի բացման արարողության ժամանակ: «Միջուկային գագաթաժողովի շրջանակում Վաշինգտոն այցին Էրդողանի հետ հանդիպելուց Օբամայի հրաժարվելու մասին որոշումը […]

Հայաստանը ողջունում է Պալմիրայի ազատագրումը

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը իր ֆեյսբուքյան  իր հարթակում գրառում է կատարել Պալմիրայի ազատագրման մասին։ Մասնավորապես նշվում է.«Ողջունում ենք ‪‎Պալմիրայի ազատագրումը։ Համաշխարհային մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի»։ ‪ Նշենք, որ մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբազատագրել են Պալմիրա քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի