20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ֆրանսուա Օլանդը խոր ափսոսանք է հայտնել

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով երեկ  ղարաբաղա–ադրբեջանական շփման գոտում ադրբեջանական զինուժի ձեռնարկած հարձակողական գործողություններին, հայտարարել է որ «խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղում այդ լուրջ միջադեպերի» առիթով։ Ինչպես նշված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում Ֆրանսիայի նախագահը կողմերին կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել, ինչպես նաև «անհապաղ, համընդհանուր և տևական» ժամանակով հարգել զինադադարի ռեժիմը»: Հաղորդագրությունում նաև ասում է, […]

Ղարաբաղյան ռազմական գործողություններն անհանգսցտացրել են Բան Կի Մունին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ  անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի առնչությամբ: Այս մասին գրում է  РИА Новости  լրատվական գործակալությունը հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը: Նշվում է, որ Բան Կի Մունը հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն […]

Անկարան խոսեց

Թուրքիայի ԱԳՆ-ն քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ..Ինչպես ևս սպասվում էր,պաշտոնական Անկարան ապրիլի 1-ից -2-ն Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մեջ մեղադրեց հայերին՝ամբողջությամբ մեջբերելով Ադրբեջանի ԱԳՆ-ի ժամեր առաջ արած հայտարարությունը…Անկարան նաև Երևանին հորդորում է դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցային գործընացին Մինսկի խմբի ներքո…Անկարան նաև չի մոռացել կրկին հայտնել,որ ինքը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը… Զարմանալի կլիներ այլ […]

Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Գերմանիայի ԱԳՆ

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման կապակցությամբ: «Մտահոգված եմ քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների պատճառով: Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները և լիովին հարգել հրադադարի ռեժիմը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակեն»,- հայտարարել է նա։  

Պետք է զսպվածություն ցուցաբերեն․ Մոգերինիի կոչը

Արտաքին գործերի և ընդհանուր անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Նա մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ծանր մարտերի վերաբերյալ տեղեկությունները խորապես մտահոգիչ են: Մոգերինին կոչ է արել անմիջապես դադարեցնել մարտերը։ «Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն հետագա այնպիսի քայլերից և հայտարարություններից, որոնք […]

Համանախագահները Վիեննայում կքննարկեն ԼՂ իրավիճակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Վիեննայում՝ երկուշաբթի օրը: Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Վիեննայում երկուշաբթի օրը, իսկ ապրիլի 5-ին կկայանա Մինսկի խմբի լիակազմ հանդիպումը, որտեղ կքննարկվի Լեռնային Ղարաբաղում բռնության վերջին դեպքերը»,- գրել է Ուորլիքը:

Բորդյուժան կապի մեջ է ՀՀ իշխանությունների հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կապի մեջ է ՀՀ իշխանությունների հետ, նա հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Այդ մասին Интерфакс-АВН-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նա հայտարարել է նաեւ, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: «Ամեն ինչ պետք է որոշվի միայն բանակցությունների ճանապարհով»,- ասել է նա։    

Լավրովը կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ

Մոսկվան անընդհատ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, հայտնում է РИА Новости-ն։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի գործընկերների հետ,  կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության տարածքում ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ:  

Շոյգուն բանակցություններ է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտակարգ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, գրում է РИА Новости-ն։   «ԼՂ-ում տիրող իրավիճակի հետ կապված ապրիլի 2-ին Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար նախարար Զահիր Հասանովի հետ։ Նա նշել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի