12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Թրամպի գերեզմանաքարը հայտնվել է Նյու-Յորքի կենտրոնական այգում

ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամպի անվամբ գերեզմանաքարը հայտնվել է Նյու-Յորքի կենտրոնական այգում։ Անհայտ անձանց կողմից տեղադրված գերեզմանաքարի վրա գրված է՝ Ստիպիր Ամերիկային կրկին ատել։ Ոստիկանները քննություն են սկսել, պարզելու համար, թե ով կարող էր նման բան անել։

Ավերակներ են․ Պալմիրան՝ ազատագրումից հետո /ֆոտո, վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սիրիական բանակը ռուս զինվորականների հետ համատեղ ամբողջությամբ ազատագրել են հնագույն Պալմիրա քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից։   Այժմ հրապարակվել են առաջին լուսանկարներն ու տեսանյութը, թե ինչ վիճակում է հնագույն քաղաքը։ Մշակութային կոթող համարվող քաղաքը ահաբեկիչները բառացիորեն ավերակների են վերածել։

116 ուղեւորով ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ առանց առջեւի շասսիների /վիդեո/

Ղազախստանի օդանավակայանում արտակարգ վայրէջք է տեղի ունեցել։ Առանց առջեւի շասսիների՝ ինքնաթիռը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել։ Foker-100 ինքնաթիռը, որի ներսում 116 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ է եղել, վթարային վայրէջքի է գնացել՝ առջեւի շասսիները չեն բացվել։ Բարեբախտաբար, օդաչուների շնորհիվ ոչ ոք չի տուժել, անգամ օդանավը նվազագույն վնասներ է կրել։  

Սիրիական զորքերն ամբողջովին ազատագրել են Պալմիրան

Սիրիական բանակը ռուս զինվորականների հետ համատեղ ամբողջությամբ ազատագրել են հնագույն Պալմիրա քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից։ Սիրիական զինուժը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մեր զորքերը ամբողջական հսկողություն են հաստատել քաղաքի վրա և հետապնդում են ԻՊ-ի նահանջող ավազակախմբերի մնացորդները»։ Սիրիացի սակրավորները ձեռնամուխ են եղել Պալմիրայի փողոցներն ականներից մաքրելուն։  

Փարիզ, Բրյուսել…, հաջորդը՞. խուճապահար Եվրոպա

Մարտի 27-ին Բրյուսելում կանցկացվի «Երթ ընդդեմ վախի» զանգվածային ակցիան, իսկ օրեր առաջ միջազգային մամուլը եվրոպական մայրաքաղաքների կոնկրետ անուններ էր նշում, այդ թվում`Վիեննա, որտեղ հնարավոր են նոր ահաբեկչություններ: Henaran.am-ը կապ հաստատեց  Ավստրիայում բնակվող մեր հայրենակից  Ս. Գ.-ի հետ (անունը նրա խնդրանքով չենք հրապարակում)` ճշտելու համար, թե ի՞նչ վիճակ է տիրում այդ երկրում բրուսելյան դեպքերից հետո: «Եվրոպական […]

Աղանդ է բացահայտվել, որտեղ երեխաներին «բուժում են» մտրակի հարվածներով /վիդեո/

Բաշկիրիայում հատուկ ծառայությունները բացահայտել են «Կենտրոն» աղանդավորական կազմակերպությունը, որտեղ«բուժում էին» մտրակի հարվածներով, ընդ որում՝ թե մեծերին, թե երեխաներին։ LifeNews-ը հրապարակել է գաղտնի տեսախցիկի ֆիքսած կադրերը, որոնցում երեում է, թե ինչպես է մի կին թավայով ու մոմով ինչ-որ արարողակարգ անում, իսկ հետո թեթեւ հարվածներ է հասցնում մտրակով։ Ոստիկանությունը պարզել է, որ աղանդի հիմնադիրը 42-ամյա Գուլնուր Գուբայդուլինան […]

«Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն ֆիլմը պարգևատրվել է Նյու Յորքի կինոփառատոնում

Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն փաստագրական ֆիլմը Նյու Յորքում երկու մրցանակի է արժանացել: Թուրքական «DemokratHaber» լրատվական կայքի սյունակագիր Հրանտ Գասպարյանի տեղեկացմամբ՝ «Ով սպանեց հայերին» ֆիլմը  մասնակցել  է ԱՄՆ-ում անցկացված «Socially Relevant Films» միջազգային կինոփառատոնին: Կինոփառատոնին ընդհանուր առմամբ մասնակցել են 32 երկիր ներկայացնող ֆիլմեր ու ռեժիսորներ: Եգիպտոսցի պրոդյուսեր Մարիամ Զաքիի և ռեժիսոր Մուհամմեդ Հանաֆիի հեղինակած […]

Ընկնելուց վայրկյաններ առաջ Ռոստովի ինքնաթիռում անմարդկային ճիչեր են լսվել /վիդեո/

Ռոստովի կործանված ինքնաթիռի սեւ արկղերը վերծանվել են։ Հնարավոր է, որ ինքնաթիռը սկսել է ընկնել ավտոպիլոտի անջատելու արդյունքում։ Նշվում է, որ ընկնելուց առաջ 6 վայրկյանի ընթացքում թե օդաչուների, թե ինքնաթիռի սրահից անմարդկային գոռոցներ ու ճիչեր են լսվել, հայտնում է «Россия 1»-ը։ Նշվում է, որ վայրէջքի փորձից առաջ ինքնաթիռը բարձրացել է, ապա 40 վայրկյան ավտոմատ է բարձրացել, ինչից […]

Պապը դատապարտում է մանկապիղծ-հոգեւորականներին

Ավագ Ուրբաթի աղոթքի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է մանկապիղծ-հոգեւորականներին։ Նա ասել է, որ եկեղեցու նման սպասավորները «սխալ հոգեւորականներ են, որոնք փոխանակ իրենց ամբիցիաներից հրաժարվեն՝ անմեղներին պատվազրկում են»։ Պապը տեղեկացրել է, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը կզբաղվի հոգեւորականների հարցերով, որոնք ծածկում են մանկապիղծների մեղքերը։      

Շոկ. ծնողները խեղդել են նորածնին

Նիժնի Նովգորոդում երիտասարդ զույգը լոգարանում խեղդել է իրենց նորածին որդուն պարտքերի պատճառով։ Հանցագործությունն արվել է դեռ այս տարվա սկզբին, սակայն իմացվել է միայն այսօր, երբ հայտնաբերել են փոքրիկի մարմինը։ 26-ամյա Վալերիայի հղիությունը ցանկալի չէր, նա 9 ամիսների ընթացքում ոչ մի անգամ բժշկի չի գնացել։ Ծննդաբերել է տանը, առանց որեւէ մեկի օգնության։ Չնայած ամեն ինչին՝ տղան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի