24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Կոնգրեսական Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողությունները:

Կոնգրեսականը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից զգալի ուժով նախահարձակ լինելը, որը հանգեցրել է 18 զինվորականների և մեկ քաղաքացիական անձի` 12-ամյա երեխայի մահվան: «Այդ հարձակումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրի հետ հանդիպումներից անմիջապես ժամեր հետո է տեղի ունեցել, ինչը ցույց է տալիս, որ  ԱՄՆ քաղաքականությունն ու Մինսկի խմբի ձևաչափը չեն գործում։ Քանի դեռ Ադրբեջանի ուժգին ու բովանդակալից հակազդեցություն չի ստացել՝ իրավիճակը սրելու ու բռնության իր քաղաքականության համար, և ինքնանպատակ հրաժարվել է շփման գծում միջազգային մշտադիտարկումներին համաձայնվելուց, քիչ հնարավորություն կա, որ հակամարտությունը կլուծվի, և հետագա արյունահեղությունները կբացառվեն։ Այս քաղաքականության իրական զոհը Արցախի ժողովուրդն է, որը պարզապես ցանկանում է ապրել առանց դիպուկահարների կրակահերթերի և ցանկանում է իրացնել իր ազատ ինքնորոշման իրավունքը»,-ասվում է Շիֆի հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ