Բողոքի ցույց Աթենքում Ադրբեջանի դեսպանության առջև /ֆոտո/
Ապրիլի 3-ին Հ.Յ.Դ. Հայ Դատի Հունաստանի հանձնախումբը Աթենքում Ադրբեջանի դեսպանության դիմաց կազմկերպել էր բողոքի ցույց-ակցիա: Ցուցարարները պարզել էին Հայաստանի և Արցախի դրոշներ, «Ալիև` դադարեցրու ագրեսիան Արցախի հանդեպ», «Արցախն անկախ է» և այլ կարգախոսներ: Ակցիայի մասնակիցները բողոք նամակ են գցել Ադրբեջանի դեսպանության փոստարկղ և մեկ օրինակ էլ ուղարկել են դեսպանության էլեկտրոնային հասցեին: Մոտ մեկ և կես ժամ տևած ակցիայի շրջանակներում մասնակիցները բազմաթիվ անցորդների, այդ թվում հույն և օտարերկրացի, ներկայացրել են վերջին օրերին Արցախում Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելու
մասին տեղեկատվություն: Ադրբեջանի դեսպանությունը գտնվում է քաղաքի կենտոնի ամենամարդաշատ փողոցներից մեկի` Վասիլիսիս Սոֆիասի վրա:
Բողոքի ցույց-ակցիային մասնակցել են ավելի քան երեք հարյուր մարդ: