30 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ջոն Քերին դատապարտել է ու կոչ արել

Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումները, որոնց պատճառով զոհեր են եղել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։ Այդ մասին իր հայտարարության մեջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Ցավակցոմ ենք բոլոր զոհերի ընտանիքներին: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ հետագա լարումից և խստորեն հետևել հրադադարին: Անկայուն իրավիճակը ցույց է տալիս, որ կողմերն անհապաղ բանակցությունների նստեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության լուծման վերջնական համաձայնագրի հասնելու համար։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որպես համանախագահող երկիր, Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատելու կողմերի հետ՝ հասնելու երկարատև և բանակցային լուծման»,- ասվում է Քերիի հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ