12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ԼՂ հակամարտության գոտում զսպվածության կոչ է արել

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան (Ֆինլանդիա) և Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Նրանք հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ մարտերը պետք է դադարեցվել։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափից ավելի կյանքեր է խլել չափազանց երկար ժամանակահատվածում: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և առավելագույն ջանքեր գործադրել հետագա լարվածությունից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ