06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Անհապաղ դադարեցնել կրակը․ Պուտինի կոչը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նա կոչ է արել կողմերին դադարեցնել կրակը։ «Նախագահ Պուտինը կոչ է անում կողմերին անմիջապես դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել»,- ասել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։    

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է ԼՂ-ում տիրող իրավիճակին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեծ ուշադրությամբ ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ իրենք մեծ ուշադրությամբ հետևում են ստացվող տեղեկատվությանը, հայտնում է РИА Новости-ն։

Աճպարարի նման․ ինչպես է կինը գողություն անում սուպերմարկետում /վիդեո/

Համացանցում գողության տեսանյութ է հայտնվել, որում կինը գողություն է անում սուպերմարկետից։ Կինը թաքցրել է մթերքը հագուստի մեջ եւ մեկ րոպեի ընթացքում հագուստի միջից այնքան գողացած ապրանք է հանում, որ մի ամբողջ սայլակ լցվում է։ Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, բայց թե կնոջն ինչ պատժի են արժանացրել, հայտնի չէ։

Վաշինգտոնում Նախագահը մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին /ֆոտո/

ԱՄՆ մայրաքաղաքում ապրիլի 1-ին մեկնարկել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որին Միացյալ նահանգների Նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում տեղի ունեցող համաշխարհային հավաքին մասնակցում են ավելի քան հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Գագաթնաժողովում կքննարկվեն միջազգային անվտանգության համար մեծ վտանգ ներկայացնող միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ բարձր […]

Պայթյուն Փարիզում․ կան վիրավորներ /ֆոտո/

Փարիզի կենտրոնում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Այն տեղի է ունեցել տեղի շենքերից մեկում։ Ինչպես պարզվել է, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով։ Պայթյունի հետեւանքով 5 հոգի է վիրավորվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Շենքից տարհանվել են մնացած մարդիկ, պայթյունի հետևանքով ավերվել է շենքի մի մասը:  

Հայտնի լրագրողը սպանված է հայտնաբերվել

Երկու օր առաջ անհետ կորած պետերբուրգցի լրագրող Դմիտրի Ցիլիկինը սեփական բնակարանում սպանված է հայտնաբերվել։ Ոստիկանների տվյալներով՝ լրագրողը մահացել է արյունահոսության արդյունքում, նրա մարմնին դանակի բազմաթիվ հարվածների հետքեր են հայտնաբերվել։ Երկու օր առաջ լրագրողի քույրը դիմել է ոստիկանություն եւ ասել, որ եղբայրն անհետացել է։ Ոստիկաններն այժմ պարզում են դեպքի մանրամասները։ Դմիտրի Ցիլիկինը թղթակցում էր «Ведомости», «Коммерсантъ» պարբերականներին։ […]

ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը տեղյակ չէ Պան Գի Մունի այցից

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ապրիլի վերջին մտադիր է պաշտոնական այցով առաջին անգամ այցելել Հայաստան, որից հետո Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում: Այս մասին հաղորդում էր տարածել ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հավելել, որ այցը նախատեսվում է  ապրիլի 22-ից հետո: Սակայն այս լուրը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ (մամուլի քարտուղար) Ստեֆան Դյուժժարիկը […]

National Geographic-ի անդրադարձը Հայոց ցեղասպանությունը վերապրածներին /վիդեո/

National Geographic-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին։ Զրուցել են 5 հոգու հետ՝ Վարազդատ Մանուկյանի, Մովսես Հանեշյանի, Մալաք Պապոյանի, Նեկտար Ալատուզյանի և Ֆարխա Հակոբյանի հետ։ «500.000-ից 1.5 մլն էթնիկ հայեր, ովքեր բնակվում էին Թուրքիայում, սպանվեցին կամ աքսորվեցին իրենց հայրենի հողերից։ Հայերը կոտորածն անվանում են ցեղասպանություն, մինչդեռ թուրքերն ասում են, որ դա եղել է ավելի ընդարձակ […]

Վաշինգտոնում Էրդողանի ելույթից առաջ բախումներ են տեղի ունեցել /ֆոտո/

Էրդողանի այցը Վաշինգտոն շարունակվում է սկանդալներով ուղեկցվել։ Թուրքիայի նախագահի թիկնապահները նախօրեին հարձակվել էին մարդկանց վրա, ովքեր դժգոհ էին Անկարայի քաղաքականությունից եւ ակցիայով էին դիմավորում Էրդողանին։ Ավելի ուշ էլ Թուրքիայի նախագահի թիկանապահների եւ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության 40 կողմնակիցների միջեւ են բախումներ տեղի ունեցել Բրուկինգյան ինստիտուտի մոտ, որտեղ Էրդողանը պետք է ելույթ ունենար։ Հավաքվածները տարբեր լոզունգներ […]

Եգիպտական ինքնաթիռն առեւանգողը սելֆի է արել ուղեւորների հետ /ֆոտո/

Օրեր առաջ տղամարդը առեւանգել էր եգիպտական А-320 ինքնաթիռը, որում 60 ուղերորներ կային։ Բարեբախտաբար, դեպքի հետեւանքով ոչ ոք չտուժեց, իսկ առեւանգողին ոստիկանները ձերբակալեցին։ Սակայն մինչ ողջ աշխարհը շունչը պահած սպասում էր, թե ինչ է լինելու ուղեւորների ճակատագիրը, առեւանգիչը նրանց հետ, պարզվում է, սելֆիներ է արել ու ցուցադրել պայթուցիկ նյութը, որն, ի դեպ, ավելի ուշ պարզվեց, որ կեղծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված