20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպման գլխավոր թեման ԼՂ-ն է լինելու․ ՌԴ ԱԳՆ

Վաղը Բաքվում տեղի է ունենալու Ռուսաստան-Իրան-Ադրբեջան կողմերի հանդիպում, որի գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորման հարցն է լինելու։ Այդ մասին լրագրողներին ասել է  ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Tass.ru-ն։ «Այդ հանդիպումը տեղի ունենալու է, բայց վերջին իրադարձությունների հետ կապված՝ թեման մի փոքր այլ կլինի, Լեռնային Ղարաբաղի թեման կդառնա կենտրոնականը»,- ասել է Զախարովան:   […]

Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 7-ին Երեւան կայցելի

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վաղը՝ ապրիլի 7-ին կայցելի Հայաստան։ Հայաստանից հետո նախատեսվում է Մեդվեդեւի այցը Ադրբեջան։ Նախօրեին Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, Մեդվեդեւը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ: ՌԴ վարչապետը ընդգծել է հրադադարի ռեժիմի պահպանման խիստ անհրաժեշտությունը։ […]

Լեռնային Ղարաբաղ։ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը բռնության դադարեցման և երկխոսության կոչ է անում

Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Միկաել Ժանը մեծապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ, որն ամենածանրն է վերջին 20 տարիների ընթացքում, և ափսոսանք է հայտնում նրանց պատճառած մարդկային կյանքի կորուստների համար: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել պայքարը, հարգել հրադադարի ռեժիմը և շուտափույթ ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ խուսափելու նոր բռնության ահագնացումից, որը վնասակար է խաղաղության և ժողովուրդի համար», – ասել է […]

Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվելու դեպքում Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը. Ֆրանց Կլիցեւիչ

«Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը հայտարարել է, որ ՌԴ Դաշնային խորհրդում առաջարկվել է դադարեցնել Ադրբեջանին զինտեխնիկայի մատակարարումը։ «Մեզ ձեռնտու չէ այն, թե ինչպես են նրանք օգտվում այդ տեխնիկայից, եւ մենք իրավունք ունենք այդ մասին ասել, որոշակի ճնշում գործադրել: Ռուսաստանը կարող է դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, եթե […]

ԱՄՆ-ն ողջունում է հրադադարը Արցախում. ԱՄՆ Պետդեպ

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Նահանգների Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոներն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, հայտնում է ria.ru-ն: ria.«Մենք ողջունում ենք երկու կողմերի` կրակ դադարեցնելու մասին համաձայնությունը», ասել է Պետդեպի  ներկայացուցիչը:

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ

Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Վլադիմիր Պուտինը, խորը մտահոգություն հայտնելով բազմաթիվ զոհերի հանգեցրած լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ, կոչ է արել կողմերին անմիջապես ապահովել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և […]

Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներն ուղևորվում են տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովը և Պիեր Անդրյուն կուղեւորվեն Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու։ Այդ մասին տեղեկացրել է Ria novosti գործակալության աղբյուրը։ Նշվում է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեռևս կգտնվի Վիեննայում, որտեղ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ է ընթացել՝Լեռնային Ղարաբաղի հարցով։ Ավելի ուշ նա կմիանա ռուս և ֆրանսիացի համանախագահներին։ Ակնկալվում է, որ […]

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Վիեննա, 5 ապրիլի, 2016թ. – Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա) ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի  (2017թ.) և ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի (2015թ.) ներկայացուցիչներս, խստիվ դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները: Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել […]

Ռուսական առաջին ալիքը՝ հրադադարի հաստատման մասին /վիդեո/

Ռուսական առաջին ալիքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հրադադարին։ Ռեպորտաժում նշվում է, որ վերջապես լավ լուրեր են լսվում՝ հակամարտության երկու կողմն էլ հայտարարել են հրադադարի հաստատման մասին։ Մանրամասները՝ ռեպորտաժում

Ադրբեջանի հետ սահմանին Ռուսաստանը զորավարժություններ է սկսել

Դաղստանում տագնապի ազդանշանով ոտքի են հարվել Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, որոնք մարտավարական զորավարժություններ են անցկացնելու «Դալնի» պոլիգոնում: Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը հղում անելով  ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությանը: Հաղորդագրությունում նշվում է, որ Հարվային ռազմական օկրուգին՝ զորավարժություններին մասնակցում է շուրջ 1,000 զինծառայող և ավելի քան 300 միավոր զինտեխնիկա: Ադրբեջանի հյուսիսային սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները կշարունակվեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի