Լեռնային Ղարաբաղ։ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը բռնության դադարեցման և երկխոսության կոչ է անում

Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Միկաել Ժանը մեծապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ, որն ամենածանրն է վերջին 20 տարիների ընթացքում, և ափսոսանք է հայտնում նրանց պատճառած մարդկային կյանքի կորուստների համար:
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել պայքարը, հարգել հրադադարի ռեժիմը և շուտափույթ ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ խուսափելու նոր բռնության ահագնացումից, որը վնասակար է խաղաղության և ժողովուրդի համար», – ասել է նա:
Գլխավոր քարտուղարը կոչ է արել վերսկսել բանակցությունները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Միսնկի խմբի համանախագահների շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, հավասարակշռված և երկարատև կարգավորման ձեռք բերման նպատակով՝ համահունչ 2014թ․ նոյեմբերին Դակարում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում պետությունների և կառավարությունների կողմից ընդունված բանաձևին։