Ղարաբաղը հայկական հող է․ Ալեքսեյ Զոտեւ /վիդեո/

Դամասկոսի արվարձաններից մեկում ապրիլի 6-ին զոհցել է սիրիական կառավարական բանակի զինծառայող, հալեպահայ Ռաֆֆի Գազեզյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գանձասար» պարբերականից: Հանգուցյալի դիակը ապրիլի 7-ի առավոտյան կուղարկվի Հալեպ:
Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, գրում է Tass.ru-ն։ Հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնությունը շարունակվի։ «Մենք ամենաբարձր մակարդակներում ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները, […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ ԼՂ շփման գծում լարվածության հերթական սրումը, գրում է РИА Новости-ն։ «Այսօր մենք՝ համանախագահներս, ստեղծված իրավիճակը քննարկել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հանդիպում ենք ունեցել Պաշտպանության նախարարությունում, իմացել ենք Ադրբեջանի ղեկավարի ու պաշտպանության նախարարի կարծիքները։ Մենք այն եզրահանգմանն ենք եկել, որ […]
Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт» ռադիոհաղորդման շրջանակում անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Մանրամասները՝ տեսանյութում
Երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բազմաթիվ հայեր բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան մոտակայքում։ Նրանք բողոքել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ցուցաբերած ագրեսիայից։ Մանրամասները՝ տեսանյութում
Ապրիլի 5-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում Ֆրանսիայի կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Ազգային Ժողովում սոցիալիստ, հանրապետական պատգամավոր Նատալի Նիեսոնը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող լուրջ բախումները ադրբեջանական և հայկական ուժերի միջև, ընդգծելով, որ հրադադարի ռեժիմի խախտումը սանձազերծվել է Բաքվի կողմից: Նատալի Նիեսոնը կառավարության ուշադրությունն է հրավիրել նաև Թուրքիայի կողմնակալ հայտարարությունների […]
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խնդրանքով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում «Ամերիկայի Ձայն»-ի մշտական թղթակիցը հարց է ուղղել Պետդեպի փոխխոսնակ Մարք Թոներին` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու հարցի կապակցությամբ: ԱՁ.- Հայաստանի նախագահը նախազգուշացրել է, որ Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ունե՞ք այս հարցին պատասխան: Մարք Թոներ -Մենք մեր մտահոգությունն ենք արտահայտել սկսված բռնությունների կապակցությամբ: […]
Վաղը Բաքվում տեղի է ունենալու Ռուսաստան-Իրան-Ադրբեջան կողմերի հանդիպում, որի գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորման հարցն է լինելու։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Tass.ru-ն։ «Այդ հանդիպումը տեղի ունենալու է, բայց վերջին իրադարձությունների հետ կապված՝ թեման մի փոքր այլ կլինի, Լեռնային Ղարաբաղի թեման կդառնա կենտրոնականը»,- ասել է Զախարովան: […]