19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Մոսկվայում Ժիրինովսկու արձանն է կանգնեցվել /ֆոտո, վիդեո/

Մոսկվայում՝ Առաջին Բասմանյան նրբանցքում, տեղի է ունեցել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հուշարձանի հանդիսավոր բացումը։ Արձանի հեղինակը քանդակագործ Զուրաբ Ծերեթելին է, արձանը բրոնզից է, 3 մետր բարձրություն ունի։  

Սլովակ պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած հարձակումն ԼՂ-ում /ֆոտո/

Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային խորհրդի Եվրոպական հարցերի կոմիտեի նորընտիր նախագահ Լյուբոշ Բլահան դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Լյուբոշ Բլահան գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր հարթակում եւ տեղադրել համապատասխան լուսնակար: «Հաղորդվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հարձակում է սանձազերծել հայերի դեմ։ Ըստ հայկական աղբյուրների` զոհերի շարքում է նաև 12-ամյա մի երեխա […]

Պուտինը հեռացրել է Գրիզլովին ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բորիս Գրիզլովին հեռացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից: Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, համապատասխան հրամանում ասվում է․ «2012թ. մայիսի 25-ի հրամանով ՌԴ նախագահի  հրամանով հաստատված ՌԴ Անվտանգության խորհրդի կազմում փոփոխություններ կատարել՝ բացառելով Բորիզ Վյաչեսլավի Գրիզլովին»։ Բորիս Գրիզլովը 2003-2011թթ. Եղել է Պետդումայի խոսնալը, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին ՌԴ նախագահի հրամանով նշանակվել էր […]

Մոսկվան Երեւանին եւ Բաքվին հավասարակշռություն պահպանելով է զենք վաճառում․ Ռոգոզին

ՌԴ փոխվարչապեռ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը Երեւանին եւ Բաքվին զենք վաճառելիս պահպանում է շահերի հավասարակշռությունը։ «Մենք զենք ենք վաճառում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը»,- ասել է Ռոգոզինը, գրում է РИА Новости-ն։ Միեւնույն ժամանակ նա նշել է, թե հենց որ Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումն այդ երկրներից մեկին, նրա տեղն իսկույն կգրավեն ԱՄՆ-ը կամ այլ երկրներ։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտարարությամբ

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից հրապարակված հայտարարությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին մարտերի արդյունքում մի քանի հարյուր մարդ, հիմնականում կանայք, երեխաներ ու մեծահասակ մարդիկ են լքել իրենց բնկավայրերը։ Հանձնակատարն այնուհետեւ կոչ է անում ՝՝բոլոր կողմերին ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը՛՛, գրում է Ամերիկայի ձայնը։ Հայտարարության մեջ ասված է, որ երբ 1994 թվականին կնքվեց՝՝անջատողական այս […]

Հակահայկական հայտարարություններ

Շվեդիայում ՀՀ դեսպանությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ. «Ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական համայնքները ներկայացնող մի շարք կազմակերպություններ Ստոկհոլմի Սերյելս Տորյ հրապարակում անցկացրել են հանրահավաք։ Հանրահավաքի՝ հանրայնորեն տարածված տեսագրության մեջ Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին մի շարք հակահայկական հայտարարություններ է կատարել, որոնք պարունակում բռնություն, ատելություն եւ ռասայական խտրականություն հրահրելու բացահայտ […]

ԼՂ հիմնախնդրի լուծման ճանապարհը բանակցություններն են․ Մեդվեդեւ /վիդեո/

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի իր գործընկերների հետ զրույցների ժամանակ ինքը ոչ մեկից չի լսել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի միակ լուծումը ռազմական ճանապարհն է։ «Հակառակը, բոլորն ասացին, որ այս բարդ հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։    

ՌԴ-ն կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին պահել հրադադարի շուրջ պայմանավորվածությունները

Մոսկվան հորդորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կատարել հրադադարի վերաբերյալ համաձայնությունը։ Այդ մասին ասել է հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։ «Մենք մտահոգված ենք ԼՂ հակամարտության գոտու իրադրության սրման կապակցությամբ: Հորդորում ենք կողմերին  կատարել մարտական բախումների անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, թույլ չտալ, որպեսզի այդ պայմանավոորվածությունները խախտվեն։ Մենք շահագրգռված […]

Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը

Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը: Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի համաձայն` ապրիլի 12-ի օրակարգում ներառված է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, ապրիլի 12-ին քննարկվելու է ղարաբաղյան հիմնահարցը, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի