16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սլովակ պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած հարձակումն ԼՂ-ում /ֆոտո/

Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային խորհրդի Եվրոպական հարցերի կոմիտեի նորընտիր նախագահ Լյուբոշ Բլահան դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը Լեռնային Ղարաբաղում:

Այս մասին Լյուբոշ Բլահան գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր հարթակում եւ տեղադրել համապատասխան լուսնակար:

«Հաղորդվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հարձակում է սանձազերծել հայերի դեմ։ Ըստ հայկական աղբյուրների` զոհերի շարքում է նաև 12-ամյա մի երեխա … Ես կցանկանայի դատապարտել հարձակումը և ափսոսանք արտահայտել լարվածության կապակցությամբ։ Հուսով եմ, որ իրավիճակը կհանդարտվի և չի վերածվի տարածաշրջանային մեկ այլ պատերազմի։

Մեկ ամիս առաջ ես շտապեցի դեպի Եվրոպայի խորհուրդ, որպեսզի քվեարկեմ ադրբեջանա-թուրքական հակահայ ռազմատենչ բանաձևի դեմ: Նաև ի շնորհիվ սլովակյան պատվիրակության` այդ բանաձևը տապալվեց։ Այն ժամանակ հայ բարեկամներն ինձ տեղեկացնում էին, թե ադրբեջանցիներն ու թուրքերն ինչ ճնշում են բանեցնում հայերի և ռուսների դեմ։

Թվում էր, թե նրանք սխալվում են, որ ռազմատենչ դիվանագիտությունն ի վերջո ավարտվելու է ռազմական գործողություններով: Հավատում եմ, որ հակամարտությունը կկարգավորվի ԵԱՀԿ կողմից, որին անցյալում հաջողվել է մի շարք դեպքերում իրավիճակը հանդարտեցնել: Ես համերաշխ եմ հայերի հետ։ Կարևորն այն է, որ խաղաղություն հաստատվի»:

12932575_10207723417917234_7876378967597893241_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ